Արևելյան հորոսկոպում աստղաբաններն առանձնացնում են կենդանակերպի մի քանի նշաններ,որոնք ի ծնե հաջողակ են ճակատագրի հարցում:Հատկապես այս նշանների համար ավելի հեշտ է կյանքում հասնել նպատակներին:Իմացեք դուք ևս համարվում եք Ճակատագրի սիրելին ըստ ձեր հորոսկոպի նշանի:Արևելյան հորոսկոպի նշանները առանձնանում են մի քանի խմբի ըստ բախտի որոնցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատկություններն ու հարաբերությունը Ճակատագրի հետ:
Նախաձեռնող նշաններ (Վիշապ,Կապիկ,Ձի) Կյանքում հաջողությունները կենդանակերպի այս նշանների մոտ այնքան էլ շատ չէ որքան կուզեին:Հաջողության բացակայության պատճառով ստիպված են կյանքը կոմպեսացնել իրենց աշխատասիրությամբ,համառությամբ և աշխարհի հանդեպ ունեցած լավատեսությամբ Վիշապի,Կապիկի և Ձիու նշանի տակ ծնված մարդիկ ստիպված են հույսը միշտ միայն իրենց վրա դնել:Ըստ արևելյան հորոսկոպի կարելի է ասել,որ այս նշաններն իրենք են կառուցում իրենց ճակատագիրը:
Պիոներական նշաններ( Խոզ,Այծ,Աքաղաղ) Այս նշանների կյանքում մշտապես մի տենդենցին մյուսն է հետամուտ լինում:Սկզբում նրանք այրվում են որևէ գաղափարով,ամեն ինչ գնում է շատ լավ իսկ բախտի առումով իրենց հասնող չկա:Սակայն որոշ ժամանակ անց նրանք կորցնում են հետաքրքրությունը տվյալ գործի հանդեպ և թողնում սկսածը:Որպեսզի հաջողությունը հետագայում ժպտա,նրանց պետք է ընդամենը գտնել իրենց կյանքում և զբաղվել նրանով,որն իրոք հոգեպես ցանկանում են:Միայն այդ ժամանակ նրանք կդադարեն վարանել և տարակուսանքների ու ցայտնոտի մեջ ընկնել:
Ճակատագրական նշանները (Վագր, Շուն, Առնետ) Համաձայն արևելյան հորոսկոպի՝կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչների հաջողությունը ուղեկցվում է բախտի կողմից ընդ որում ոչ միշտ չար:Այս նշանների համար շատ կարևոր է ընտրել իրենց ճամփան և որքան շուտ գտնեն այն այնքան լավ:Կյանքում նրանց օգնում է համառությունը աշխատասիրությունը և հաստատակամությունը:Այս ամենի շնորհիվ նրանք ունակ են փոխել իրենց ճակատագիրը:
Բախտավոր նշաններ (Կատու,Օձ,Ցուլ) Ահա թե ում է իսկապես ժպտում հաջողությունը:Նրանք են Կատուն,Օձը և Ցուլը:Նրանք ունակ են ռիսկի դիմել օգտագործել կյանքը մաքսիմում կերպով և ընդունել ճակատագրի բոլոր նվերները:Այս նշանների բախտը իրոք բերում է,սակայն նրանք դա չեն նկատում և ընդունում են այնպես,կարծես այդպես էլ պետք է լիներ Նրանց խորհուրդ է տրվում՝մտքներով չանցնի թռչել սեփական գլխներից վեր: