Աստղերը հուշում են Աստղագուշակ ապրիլի 7 ի համար

Խոյ. Ուժ գտեք հաղթահարելու ձեր ներքին կոնֆլիկտները,զսպելու ձեր էմոցիաները: Կարող են տարաձայնություններ ծագել մտերիմ ազգականների հետ,սակայն դրանք զգալի չեն լինի: Չի բացառված վեճ հին ընկերոջ հետ,հաշտեցումը արագ կգա,սակայն այնուամենայնիվ տհաճ նստվածք կթողնի:Այսօր ցանկալի չէ անշարժ գույք ձեռք բերել,խոշոր գնումներ անել: Խորհուրդ չի տրվում նաև ներդրումներանելը: Վերանորոգման սկիզբը ավելի լավ է թողնել առավել բարենպաստ պահի: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են գլխացավեր,իսկ երեկոյան անքնություն:

Ցուլ. Անբարենպաստ օր է խոշոր գնումների,ինչպես նաև գործարքներ կնքելու և փաստաթղթեր ձևակերպելու համար:Դուք ձեզ չափից ավելի կտրուկ եք պահում,այդ իսկ պատճառով էլ մեծ է շրջապատի հետ կոնֆլիկտներ ունենալու հավանականությունը,ավելին նշանի որոշ ներկայացուցիչներ լուրջ հակառակորդներ ձեռք կբերեն:Օրվա երկրորդ կեսն աչքի է ընկնում էմոցիոնալ անկայուն ֆոնով տրամադրությունը սովորականից ավելի հաճախակի է փոփոխվում,էմոցիաները վերահսկելն ուղղակի անհնար է դառնում:Դժվար է դառնում կրտսեր ազգականների հետ լեզու գտնելը:Հնարավոր են չպլանավորած ծախսեր:

Երկվորյակներ. Այսօր ձեր կենսական ներուժը բավական բարձր է,դուք հոգնածություն չեք զգում,անգամ`եթե ստիպված եք լինում զբաղվել մի քանի գործով միանգամից: Դուք մտածում եք ոչ ստանդարտ ինչն էլ օգնում է բազմաթիվ խնդիրներ լուծել:Օրը հարմար է նոր ծանոթությունների,հետաքրքիր մարդկանց հետ հանդիպելու համար:Կարելի է երկարաժամկետ պլաններ մշակել կարող եք վստահ լինել որ դուք կգտնեք դրանք իրականացնելու առավել օպտիմալ ձևերը:Հնարավոր է հին ծանոթներից արժեքավոր տեղեկությունների կարևոր լուրերի ստացում:Շանս ունեք շահեկան գործարք կնքելու կամ մի շարք հաջող գնումներ անելու:

Խեցգետին. Այսօր դուք ինքներդ եք խնդիրներ առաջացնում,ընդ որում ոչ միայն ձեզ այլև շրջապատի համար:Սեփական գործողությունները չկշռադատելու,սեփական արարքների հնարավոր հետևանքները չգնահատելու ձեր հակվածությունը հանգեցնում այն բանին որ դուք թույլ եք տալիս մի սխալ մյուսի ետևից: Նշանի որոշ ներկայացուցիչներ լուրջ թշնամիներ են ձեռք բերում,որոնց դիմակայելը շատ ուժեր է խլում:Փողը խելամիտ ծախսեք,քանի որ այսօր առանց այն էլ մեծ է լուրջ ֆինանսական կորուստների հավանականությունը: Չի կարելի է մոլեռանդ խաղերով զբաղվել կնքել կասկածելի գործարքներ:

Առյուծ. Շատ հաջող օր է:Կեսօրին կարող են մանր խնդիրներ ծագել սակայն դուք դրանք արագ կհարթեք:Կհաջողվի ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը հանգամանքների անսպասելի հաջող ընթացքը կօգնի լուծել հին խնդիրները:Կարելի է վերջ դնել մտերիմների հետ տարաձայնություններին,վերականգնել ընտանիքում խաղաղությունը:Օրը կարելի է օգտագործել ֆինանսական խնդիրները լուծելու,գործարքներ կնքելու համար:Աշխարհիկ միջոցառումներին այցելելը նոր ծանոթություններ է խոստանում:Չի բացառվում նոր սիրավեպի սկիզբ որը երկար կտևի և կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:

Կույս. Դուք շարժվում եք ընտրված ուղղությամբ և ոչ մեկին թույլ չեք տալիս ձեզ շեղել ուղուց:Այսօր ձեր առջև ծագող որոշ խնդիրները միանգամից լուծել չի լինի սակայն փոքր ինչ ուշ դուք կհասկանաք, թե ինչպես է պետք գործել և ամեն ինչ կհարթեք: Շատերը կցանկանան ձեզ մանիպուլյացիայի ենթարկել, սակայն դուք պետք է սթափ լինեք և նրանց թույլ չտաք դա անել:Օրվա երկրորդ կեսը հիանալի ժամանակահատված է հանդիպումների համար: Դուք գերազանց եք լեզու գտնում ձեզ համար թանկ մարդկանց, ինչպես նաև նոր ծանոթների հետ: Հնարավոր է, որ գումարներ ստանաք, աշխատեք դրանք միանգամից չծախսել:

Կշեռք. Օրը հիանալի է թվում, սակայն այդ տպավորությունը խաբուսիկ է: Խնդիրները կարող են ծագել անսպասելի և իրենց լրջությամբ տհաճորեն ձեզ զարմացնել: Դրանից բացի, դուք այսօր թերագնահատում եք ձեր և ձեր մտերիմների միջև ծագող տարաձայնությունները, որոնց պատճառները ավելի խորն են, քան թվում է առաջին հայացքից:Եթե այսօր դուք կառուցեք երկարաժամկետ պլաններ, պատրաստ եղեք այն բանին, որ դրանցում պետք կլինի լուրջ ուղղումներ մտցնել: Ցանկալի չէ խոշոր գնումներ անել, սկսել կապիտալ ներդրումներ պահանջող գործեր, օրինակ` վերանորոգում:

Կարիճ. Անհաջող և լարված օր է երբ գրեթե անհնար է խուսափել կորուստներից և լուրջ սխալներից:Դուք ցրված ու անուշադիր եք թույլ եք տալիս վրիպումներ մեկը մյուսի ետևից: Ձեր հակաակորդները հեշտությամբ ձեզ գերազանցում են:Դուք չեք թաքցնում ձեր թուլությունները և դրանցից կարող է օգտվել ցանկացած մեկը:Ծայրահեղ կոռեկտ եղեք մտերիմների հետ շփումներում ամեն մի անհաջող դիտողություն անտեղի ասված խոսք կարող է ծայր աստիճան տհաճ հետևանքներ ունենալ:Այսօր սկսած հարաբերությունները խիստ անհարթ կդասավորվեն և կստիպեն անհանգստանալ:

Աղեղնավոր. Օրվա առաջին կեսին զգույշ եղեք`սա այն ժամանակահատվածն է,երբ համառության,ագրեսիայի,եսասիրության (իսկ այսօր դուք հակված եք բոլոր այս նշվածներին ամեն մի դրսևորում կարող է լուրջ հետևանքներ ունենալ:Մեծ է մտերիմների հետ կոնֆլիկտներ ունենալու,ինչպես նաև ընտանեկան տարաձայնությունների հավանականությունը։Աստիճանաբար դրական միտումները թափ են հավաքում և դուք ձեզ ավելի վստահ եք զգում: Ստեղծվում է հնարավորություն ինչ-որ վաղեմի խնդիրներ լուծելու և դուք այն բաց չեք թողնում:Այդ պահին նշանի որոշ ներկայացուցիչների մոտ բիզնեսի հետ կապված հիանալի գաղափարներ կծնվեն:

Այծեղջյուր. Օրը կարող է շատ հաճելի անցնել,սակայն ձեր հաճույքները կարող եք ձեր վրա թանկ նստել, և դուք հետագայում մեկ անգամ չէ,որ կփոշմանեք այն բանից որ տուրք տվեցիք ձեր ցանկություններին: Հնարավոր են զգալի ծախսեր, դուք գնում եք օրիգինալ, արտառոց իրեր, չմտածելով այն մասին թե ինչ եք անելու դրանց հետ հետագայում:Հնարավոր է կոնֆլիկտ հենց’ այն մարդու հետ, ում հետ հարաբերությունները ձեզ համար առավել թանկ են: Դուք հակված եք ասելու այն ամենն, ինչ մտածում եք, առանձնապես չանհանգստանալով, թե արդյոք զրուցակցին դա հաճելի է լսել: Հնարավոր են վեճեր ավագ ազգականների հետ:

Ջրհոս. Զինվեք համբերությամբ այսօր այն ձեզ շատ է պետք գալու:Ձեր կարծիքները պահեք ձեր մեջ դուք հակված եք դրանք այն ձևով արտահայտել,որ դրանից չեն նեղանա միայն սրբերը: Տարաձայնությունները կարող են ծագել ամեն մի մանրուքից,հետագայում անգամ դուք չեք կարող հիշել թե որն էր դրանց իրական պատճառը;Ցանկալի չեն ուղևորությունները ձեր անուշադրության պատճառով դուք կարող եք ընկնել տհաճ իրավիճակի մեջ:Հնարավոր են ֆինանսական կորուստներ,սակայն դուք կարող եք դրանցից խուսափել,եթե չափից ավելի դյուրահավատ չլինեք:Երեկոյան կարող են խնդիրներ ծագել մարսողության հետ կապված:

Ձկներ. Այսօր դուք եռանդուն եք, վստահ ձեր ուժերի մեջ,թույլ չեք տալիս որևէ մեկին ձեզ գերազանցել: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ ողջ այս օրը անցկացնում են պայքարի մեջ, առանց մտածելու այն մասին,թե կարելի էր և այն նվիրել մի որևէ հետաքրքիր բանի:Ընկերները փորձում են ձեզ տրամադրել խաղաղասիրության,սակայն դա նրանց մոտ վատ է ստացվում:Դուք թերագնահատում եք այսօր ձեզ հանդիպած մարդկանց:Հետագայում մտովի վերադառնալով այս ապրիլյան օրվա իրադարձություններին,դուք բազմիցս կփոշմանեք որ խիստ քննադատաբար էիք տրամադրված և ներողամտություն չէիք դրսևորում:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS