Խոյ.Այսօր դուք աչքի եք ընկնում նրբանկատությամբ մտերիմների հետ`անսահման համբերատար եք սակավածանոթ մարդկանց հետ նույնքան անսահման բարեհամբույր:Ոչ ոք չի կարող ձեզ հավասարակշռությունից հանել ստիպել նյարդայնանալ կամ բռնկվել:Հնարավոր են ամենառոմանտիկ բնույթի անսպասելի բաներ:Դուք ի վիճակի եք լիովին կորցներ գլուխը,սակայն դրա հետ մեկտեղ էլ չեք մոռանա հմայել ձեզ համար հետաքրքրիր մարդուն:Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներին սպասում են անձնական կյանքում շրջադարձային փոփոխություններ:
Ցուլ.Օրվա էմոցիոնալ ֆոնը բավական բարենպաստ է,ինչն էլ դրականորեն է անդրադառնում ձեր տրամադրության վրա:Նոր ծանոթությունները չափազանց օգտակար կլինեն կհաջողվի ստանալ այն մարդկանց աջակցությունը,ովքեր ձեզ կօգնեն պրոֆեսիոնալ գաղափարների իրականացման հարցում:Աշխարհիկ միջոցառումների այցելելիս դուք անպայման կհայտնվեք բոլորի ուշադրության կենտրոնում:Օրը հարմար է թատրոն, համերգային դահլիճ թանգարան այցելելու համար:Շատ բարձր է ձեր ստեղծագործական ներուժը դրա հետ մեկտեղ էլ դուք ձեր մեջ նոր տաղանդներ եք բացահայտում,որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում:
Երկվորյակներ.Հիանալի օր է դաշնակիցների և համախոհների հետ շփումների,ընդհանուր պլաններ քննարկելու համար:Դուք ի վիճակի եք սխրանքների ներշնչել անգամ նրանց ով բոլորովին չէր պատրաստվում նման բան անել:Հնարավոր են ոչ այնքան զգալի դրամական մուտքեր հաճելի նվերներ:Այսօր նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին հեշտ կլինի հասկանալ սեփական մտքերն ու ապրումները:Նրանք մեկ մոլորության մեջ կգցեն իրենք իրենց մեկ էլ շրջապատին:Աշխատեք խոստումներ չտալ չընդունել այնպիսի որոշումներ,որոնք կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ:
Խեցգետին.Այսօր պետք է վճռական լինել`սա երևի թե,միակ բանն է որ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար:Շանս կստեղծվի շրջադարձորեն փոխել կյանքը դեպի դրականը լուրջ քայլեր անել:Ընկերները օգնում են ընդունել ճիշտ որոշումներ և անհրաժեշտության դեպքում սատարում ձեզ:Մի վախեցեք չպլանավորած ծախսերից դրանք էական հարված չեն հասցնի ձեր ընտանեկան բյուջեին:Հաջող կդասավորվեն ուղևորությունները այդ թվում և արտերկրյա:Օրվա երկրորդ կեսին անսպասելի հրավերքներ կստանաք որոնք կարող են հիշարժան պահեր պարգևել ձեզ:
Առյուծ.Չնայած օրը չի կարելի է դժվարություններից և խնդիրներից լիովին զերծ համարել,այնուամենայնիվ դուք պահպանում եք լավատեսություն և լավ տրամադրություն և ճիշտ եք անում,քանի որ կանցնի որոշ ժամանակ և իրավիճակը կսկսի սրընթաց փոխվել դեպի դրականը:Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների,աշխարհիկ միջոցառումներին այցելելու և ժամանակը որքան հնարավոր է զվարճալի անցկացնելու համար:Օրն ինչպես երբեք հարմար է թե անձնական և թե պրոֆեսիոնալ կարևոր հարցեր լուծելու համար:Օրը նաև հարմար է ուսումը խորացնելու անհրաժեշտ գրականություն ձեռք բերելու համար:
Կույս.Այսօր հեշտ չի լինի լավ տրամադրություն պահպանելը քանի որ անհիմն պաճառներով դուք շատ եք ընկնում տրտմությունների գիրկը,ինքներդ ձեր կյանքը բարդացնում Դուք ցրված ու անուշադիր եք մշտապես ինչ-որ բաներ եք մոռանում և տեսադաշտից բաց թողնում,ինչն էլ կարող է վաղեմի պլանների խզման պատճառ դառնալ:Չի հաջողվում փոխհասկացվածության հասնել այնպիսի մարդկանց հետ,ովքեր ձեզ միշտ թանկ են եղել և որոշիչ դեր խաղացել ձեր կյանքում:Պետք չէ չափից ավելի դյուրահավատ լինել`բոլոր այն տեղեկությունները որ դուք այսօր կստանաք հեռու են հավաստի լինելուց: Մինչև որոշում կայացնելը`խորհրդակցեք մտերիմների հետ:
Կշեռք.Այսօր ձեր արարքները ոչ մի կերպ տրամաբանական բացատրության չեք ենթարկվում այդ իսկ պատճառով էլ մրցակիցներին ու անբարյացկամներին դնում են փակուղու առջև: Իսկ այս ամենը բխում է այն բանից,որ դուք առաջնորդվում եք սեփական նախազգացմամբ որը ձեզ անշեղորեն դեպի նպատակ է տանում:Աճում է ստեղծագործական ներուժը,դուք մշտապես հնարում եք ինչ-որ նոր սովորականի շրջանակներից դուրս եկող բան:Դուք կստանաք նոր տեղեկություններ,որոնք առաջին հայացքից կարող են տարօրինակ թվալ,սակայն շուտով այն ձեզ շատ օգտակար կլինի: Շահեկան կլինեն այսօր կնքված գործարքները:
Կարիճ.Այսօր հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ,ինչպես նաև մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում բավական լուրջ խնդիրներ:Այդպես էլ չի հաջողվի լուծել ուշադրություն պահանջող խնդիրները:Հավանական են չմտածված գնումներ այլ չպլանավորած ծախսեր:Այսօր դուք հաճույքով եք մսխում գումարները սակայն շատ շուտով կզղջաք որ խնայողաբար չեք ծախսել փողը:Օրվա երկրորդ կեսը կբերի լավ լուրեր,որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների մոտ շանս կառաջանա անձնական կյանքում դեպի դրականը ինչ-որ բան փոխելու:
Աղեղնավոր.Օրը բավական բարդ է,սակայն բոլորովին ոչ անհույս:Շրջապատի մարդկանց հետ տարաձայնությունները ծագում են բավական հաճախակի,և դրանք բոլորն էլ հնարավոր է լինում հարթել ինչի համար ձեզանից կպահանջվի համբերություն և համառություն:Կարևոր է որ դուք հստակորեն տարանջատեք անձնականն ու պրոֆեսիոնալը:Այսօր ցանկալի չէ կարևոր որոշումներ կայացնելը ավելին դրանց կյանքի կոչելու հարցում էլ ավելի լավ է չշտապել:Օրը միանգամայն հարմար է ֆիզիկական աշխատանքի ակտիվ հանգստի,սպորտով զբաղվելու մաքուր օդում գտնվելու համար:
Այծեղջյուր.Անսովոր օր է,լի հիշարժան ու վառ իրադարձություններով:Ձանձրանալու առիթ չեք ունենա մի գլխապտույտ արկած հաջորդում է մյուսին:Դուք հաճախ եք ռիսկի գնում որոնք ինչպես հետագա իրադարձություններն են ցույց տալիս,իրենց արդարացնում են:Աճում է գիտական հետազոտությունների հանդեպ հետաքրքրությունը հավանական է հաջողությունն այնպիսի աշխատանքում,որը կապված է ամենաբազմաբնույթ նորարարությունների կիրառման հետ:Կարելի է ֆինանսական հարցեր լուծել,զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ: Ավագ սերնդի ազգականների հետ շփվելիս պատրաստ եղեք պաշտպանել ձեր շահերը:
Ջրհոս.Օրը կպսակվի հաջողությամբ,եթե դուք հաստատակամ և հետևողական լինեք:Ֆինանսական գործերը ծայր աստիճան զգուշավորություն եք պահանջում,չարժե ռիսկի տակ դնել անգամ աննշան գումարները:Կծագեն նոր խնդիրներ որոնք լուծելը միանգամից չի հաջողվի:Օրվա երկրորդ կեսը հոգնեցուցիչ գործերի,ֆիզիկական աշխատանքի ժամանակահատված է:Մի փորձեք ամեն ինչ ինքնուրույն անել,մի հրաժարվեք մտերիմների կողմից ձեզ առաջարկվող օգնությունից,առավել ևս,որ դա արվում է ի սրտե:
Ձկներ.Սա ընտանեկան ոչ այնքան բարդ սակայն կարևոր գործերի կարգուկանոն մտցնելու օր է:Այն միանգամայն հարմար է կանանց հետ շփումների համար`նրանց հետ հարաբերությունները դասավորվում են ներդաշնակ,դուք ստանում եք այն աջակցությունը,որի կարիքը խիստ զգում էիք: Աշխատավայրում ամեն ինչ չէ,որ հարթ է սակայն թե աշխատակիցների և թե`ղեկավարության հետ ի վերջո կկարողանաք լեզու գտնել:Օրվա երկրորդ կեսին հաճելի լուրեր և անսպասելի առաջարկներ կստանաք:Այսօր արժե հիշել առողջ ապրելակերպի կանոնները հատկապես հետևելճիշտ սնվելու կանոններին: