Խոյ. Այսօր այն օրը չէ երբ պատասխանատվությունից խուսափելը կօգնի ձեզ:Խնդիրները կմնան միշտ եւ ջայլամի քաղաքականությունը լավագույն տարբերակը չէ արդյունքի հասնելու համար:Ձեր անկեղծությունը չափավորեք այլապես հնարավոր է լուրջ բախումների մեջ հայտնվեք:Եթե պարտքեր ունեք,հնարավորինս արագ վճարեք դրանք:
Ցուլ. Գործնական առումով շատ հարմար օր է:Ամեն բան կընթանա հալած յուղի նման:Դա կքաջալերի ձեզ եւ կուզենաք անել ավելին:Շատ հարցերում կզգաք,որ դեռ պատրաստ չեք:Անհանգստանալու կարիք չկա կարող եք ժամանակավորապես հետաձգել նման գործերը:Հարաբերություններ պարզելու համար ավելորդ ժամանակ մի վատնեք եւ խուսափեք նաեւ խոշոր ծախսերից:
Երկվորյակ. Քիչ ծանոթ եւ քիչ վստահելի մարդկանցից ստացված առաջարկներին վերաբերվեցեք շատ զգույշ Հնարավոր է հայտնվեք խաբեբաների լարած թակարդում:Ուշադիր եղեք նաեւ առողջության նկատմամբ:Հնարավոր են ֆիզիկական բավական լուրջ վնասվածքներ ստանաք:
Խեցգետին. Լուրջ գործեր մի պլանավորեք այսօր քանի որ կլինեն խոչընդոտներ նույնիսկ ամենահարթ հանգրվաններում Վճռական եւ ակտիվ գործողությունները ավելորդ կասկածների առիթ կարող են տալ ղեկավարության մոտ:Ցանկալի է որ այսօր մնաք ստվերում:Ստացված լուրերը ստուգեք,նոր դրանք կիրառեք ընթացիկ հարցերի լուծումները գտնելու ձեր գործողություններում:
Առյուծ. Հարմար օր է տարատեսակ շփումների համար:Ներքին լարվածությունը լիովին կլիցքաթափեք թեթեւ եւ չպարտավորեցնող զրույցներում:Կարող եք նաեւ թեթեւ սիրային արկած ունենալ:Հատկապես ուշադիր եղեք գումարային հարցերի հետ Ընտանիքի անդամների հանդեպ ցուցաբերեք զգոնություն:
Կույս. Հարմար շրջան է ձեռներեցությամբ զբաղվելու համար: Մի վախեցեք եւ փորձարարական մտահղացումները սկսեք իրականացնել:Եթե նույնիսկ սխալվեք ապա որեւէ լուրջ հետեւանքներ դրանք չեն ունենա:Առավելագույնս ուշադիր եղեք ֆինանսական վիճակին:Բանկային քարտն ու դրամապանակը պահեք միշտ աչքի առաջ:
Կշեռք. Որեւէ իրադարձություն,որը կարող է փչացնել ձեր տրամադրությունը,այսօր չպետք է տեղի ունենա Փորձեք ձեր օրը լցնել դրական էմոցիաներով,հաճելի շփումներով:Որքան շատ ներդնեք այնքան շատ կստանաք:Օրը կայուն է նաեւ ֆինանսական տեսակետից:
Կարիճ. Օրը բարենպաստ է շատ առումներով այնպես որ այն բոլոր գործերը եւ պլանները,որոնք այսօրվա վրա եք հասցեագրել,կկարողանաք ավարտին հասցնել եւ կյանքի կոչել:Աշխատանքում փորձեք ձեզ համար հարմարավետ ռիթմ մշակել եւ անցնել գործի:Անձնական կյանքում եւս օրը վատ չի դասավորվում:
Աղեղնավոր. Զբաղվեք այն ամենով ինչը ձեզ հոգեհարազատ է եւ բարդությունների հետ կապված չէ:Օգնության կարիք կունենաք:Ընկերները աչքաթող չեն անի ձեզ,նույնիսկ առանց ձեր խնդրանքի:Սիրիահարների համար օրը ներդաշնակ եւ փոխհամաձայնության մթոնոլորտում կանցնի:Կարող եք երեկոն անցկացնել սիրելիի հետ:
Այծեղջյուր. Սպասվում է իրարանցում եւ շփոթ՝աշխատավայրում:Գործերը որոնք նախկինում կարող էիք նաեւ միայնակ գլուխ հանել,այսօր հատկապես բարդ կթվան ձեզ եւ կզգաք օգնության կարիք:Օրը հարմար է ակտիվ հանգստի եւ ժամանցային միջոցառումների այցելելու համար:Կարող եք հյուր գնալ կամ հյուրեր ընդունել:
Ջրհոս. Սա այն ժամանակն է,երբ կարող եք անձնական կյանքին առնչվող պլանները կյանքի կոչել:Հատկապես եթե պլաններ ունեք կրթության եւ առողջապահության ոլորտների հետ կապված,բարենպաստ շրջան է իրականացնելու համար:Զբաղվեք ֆիզիկական վիճակի բարելավմամբ:
Ձկներ. Այսօր ամեն բան կստացվի ձեր մոտ դյուրությամբ եւ նույնիսկ ղեկավարության հետ շփումները կանցնեն աննկատ ու հարթ:Աստղերը խորհուրդ են տալիս լինել ուշադիր ու կատարած սխալները ուղղել շատ արագ մինչ մյուսները կնկատեն: Կարելի է խոշոր գնումներ կատարել հատկապես եթե դրանք նախկինում պլանավորել եւ հետաձգել եք տարբեր հանգամանքներից ելնելով։