Ասղերը հուշում են Աստղագուշակ ապրիլի 16 ի համար

Խոյ:Զգացմունքային դաշտը կայուն է:Խնդիրների դեպքում առանձնապես չեք անհանգստանա:Մտերիմներին ձեր արտաքին հանգստությունը զարմանալի կթվա:Նրանք կփորձեն ամեն կերպ հրահրել և հունից հանել ձեզ:Ցանկացած բնույթի փոփոխություններ կատարելիս՝սկսեք փոքր քայլերից դա հնարավորություն կտա խուսափել չարդարացված ռիսկից և զերծ կպահի ավելորդ լարվածությունից:Հնարավոր է որոշակի ֆինանսական շահույթ հին պարտքի վերադարձ:

Ցուլ:Այսօր միայն երեխաներին կհաջողվի հունից հանել ձեզ,այն էլ միանգամայն պատահաբար:Ձեր համբերատարությունն այսօր պարզապես կհիացնի:Հանգիստ կվերաբերվեք անախորժություններին,մտերիմների չմտածված քայլերին,նաև ձեր հասցեին արված քննադատական մեկնաբանություններին:Գործում ներգրավեք համախոհների,սկզբնական փուլում վերջիններիս աջակցությունը շատ տեղին կլինի իսկ հետագայում արդեն ինքնուրույն գլուխ կհանեք:

Երկվորյակ:Նպատակահարմար գործնական հանդիպումների,ազդեցիկ մարդկանց հետ շփման համար:Նոր գործեր սկսեք միայն այն դեպքում,եթե համոզված եք որ ինքնուրույն կկարողանաք դրանք ավարտին հասցնել:Նրանք,ովքեր սկզբում կաջակցեն ձեզ ավելի ուշ ստիպված կլինեն զբաղվել իրենց սեփական խնդիրներով:Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ:Թեև նոր ծանոթների վրա լավ տպավորություն կթողնեք,սակայն նրանց հանդեպ առանձնակի համակրանք չեք տածի,իսկ շողոքորթություններին նշանակություն չեք տա:

Խեցգետին:Ջանում եք հարազատներին ամեն գնով պարուրել ուշադրությամբ,սակայն երեբեմն կորցնում եք չափի զգացումը դա կարող է վրդովմունքի պատճառ դառնալ,ուստի պատրաստվեք սպասվում է մեղադրանքների տեղատարափ:Ցանկացած վեճի դեպքում անհապաղ հաշտության եզրեր գտեք այլապես լրջագույն խնդրի առջև կկանգնեք:Համախոհները միայն բարոյապես կաջակցեն ձեզ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր չեն բացառվում զգալի տույժերը:

Առյուծ:Մտերիմներին այսօր անհնար կլինի որևէ բան բացատրել հույս չունենաք,թե կաջակցեն ձեզ,փոխարենը չպատճառաբանված քննադատության պակաս չեք զգա:Փորձեք խնայել ինքներդ ձեզ դա անհրաժեշտ է լավ տրամադրություն և ինքնազգացողություն պահպանելու համար:Թվում է,թե ձեր ցանկություններն այնքան էլ անիրական չեն սակայն,դրանց իրականացման համար շատ ժամանակ կպահանջվի:Նախկինում ծագած կոնֆլիկտները կսրվեն,վիրավորանքից առաջացած հին սպիները իրենց մասին զգացնել կտան:

Կույս:Հարազատների հետ հեշտությամբ լեզու չեք գտնի:Այսօր նրանք չափազանց խստապահանջ կլինեն ձեր հանդեպ:Ամեն դեպքում աշխատեք խուսափել վեճերից,անգամ եթե ձեր բոլոր փաստարկները հիմնված են առողջ դատողության վրա միևնույն է,դրանք այսօր կանտեսվեն:Աշխատեք ծայրահեղ ուշադիր ու զգուշավոր լինել:Իսկ նրանց,ովքեր ֆիզիկական աշխատանք են կատարում,թեթև օր է սպասվում:

Կշեռք:Կենսական ներուժը ցածր է հոգ տարեք ձեր մասին:Զգույշ եղեք սուր կտրող գործիքներով աշխատելիս իսկ կենցաղային քիմիական նյութեր օգտագործելիս՝պաշտպանիչ ձեռնեցներ կրեք:Մատնահարդարումը ցանկալի հետաձգել:Հարավոր է անսպասելի բայց և շատ գայթակղիչ գործնական առաջարկ մի մարդուց ում հետ վաղուց եք ցանկացել համագործակցել:Առաջարկի շուրջ փոքր-ինչ կմտածեք և ամենայն հավանականության,կընդունեք այն,ինչի համար հետագայում չեք զղջա:

Կարիճ:Այսօր լավ խորհուրդներ կստանաք ծանոթներից ընկերներից,հարազատներից և անգամ պատահական անցորդներից Այն մարդը,ումից առանձնապես սպասելիքներ չունեիք հաճելիորեն կզարմացնի:Հրաշալի օր է առողջարարական պրոցեդուրաների մաշկի խնամքի,ինչպես նաև իմիջի փոփոխման համար:Որքան էլ զարմանալի է բայց հարցերին նման մոտեցումը արդյունավետ կլինի:Զբաղվեք այն ամենով ինչն իրոք հետաքրքրում է,հավատացեք՛հաջողությունը սպասեցնել չի տա:

Աղեղնավոր:Շփման մեջ հնարավոր են տարաձայնություններ հարազատների շրջանում ձեզ անհրաժեշտ աջակցությունը չեք գտնի:Օգտակար է չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը իսկ մարզական «սխրանք» գործելու մտքից աշխատեք զերծ մնալ:Կարող եք զբաղվել նաև այնպիսի գործերով,որոնք անմիջապես արդյունք կապահովեն:Երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը կարող եք ձեռնամուխ լինել միայն այն դեպքում եթե շրջապատում գտնվեն հուսալի աջակիցներ և ազդեցիկ հովանավորներ:

Այծեղջյուր:Նպատակահարմար օր է ինքնուրույ աշխատանք ծավալելու,նաև երկարաժամկետ ծրագրեր կազմելու համար:Ազատ ժամանակ չարժե մեկուսանալ,տրամադրեք այն մտերիմներին և լավ տրամադրությունն ապահովված է:Թշնամիները,կրկին անգամ կփորձեն շահել ձեր վստահությունը բարեբախտաբար,ձեզ կհաջողվի տարբերել անկեղծ հաճոյախոսությունը կեղծ շողոքորթությունից:

Ջրհոս:Ստացված տեղեկությունները կստիպեն որոշ փոփոխություններ կատարել ծրագրերում:Ստիպված կլինեք հրաժարվել որոշ գնումներից և զվարճանքներից:Նպատակահարմար օր է օտար լեզուներ սովորելու ինչպես նաև բարձր որակավորում ստանալու համար:Ձեր հարաբերություններն այսօր իսկական փորձության կենթարկվեն:Ավելի ուշ կգիտակցեք թույ տված սխալները և կաշխատեք շտկել դրանք:

Ձկներ:Սիրելիի հետ հնարավոր են տարաձայնություններ:Նա ասես միտումնավոր,կփորձի հունից հանել նյարդայնացնել ձեզ:Մի կորցրեք հավասարակշռությունը Փորձեք հումորով վերաբերվել ստեղծված իրավիճակին Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա:Խնայեք ինքներդ ձեզ:Օգնություն,որպես այդպիսին, չի պահանջվի իսկ շրջապատող մարդկանց խորհուրդներն ու լավ գաղափարները ճիշտ տեղին կլինեն:Հավանական է գումարային շահույթ:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика