Այս աստղագուշակը կներկայացնի այն բնավորության գծերը որոնք կենդանակերպի յուրաքանչյուր նշան ինքն իր մեջ ատում է

Կենդանակերպի յուրաքանչյուր ներկայացուցիչ օժտված է մի շարք բնութագրերով ինչպես լավ այնպես էլ վատ:Այս աստղագուշակը կներկայացնի այն բնավորության գծերը որոնք կենդանակերպի յուրաքանչյուր նշան ինքն իր մեջ ատում է:

Խոյ

Խոյը ատում է սեփական իմպուլսիվությունը:Դրա շնորհիվ է որ նա հապճեպ որոշումներ է կայացնում,ինչի համար հետագայում ափսոսում է:Օրինակ,SMS է գրում նախկինին կոպիտ է խոսում շեֆի հետ կամ էլ բղավում է իր երկրորդ կեսի վրա

Ցուլ

Ցուլին բարկացնում է իրերի վրա երկար սևեռվելու սովորությունը:Ձեզ համար դժվար է ներել վիրավորանքները,բաժանվելուց հետո մոռանալ նախկինին կամ բաց թողնել անցյալը:Դուք ուղղակի ուզում եք մոռանալ երեկվա մասին և սկսել ապրել այսօրով

Երկվորյակներ

Երկվորյակներ կենդանակերպի նշանը ատում է այն փաստը,որ իր համար դժվար է պարզ որոշումներ կայացնել:Անհաստատակամության պատճառով դուք անընդհատ երկմտում եք ընտրանքների միջև և շատ եք մտածում:Դուք պարզապես ցանկանում եք միանշանակություն գոնե ամենապարզ հարցերի մեջ

Խեցգետին

Խեցգետնին վրդովեցնում է իր զգայուն բնույթը:Դուք շատ եք անհանգստանում ամեն ինչի համար,կարող եք դատարկ տեղը լաց լինել և ստեղծում եք դրամա այնտեղ որտեղ դրա պատճառը չկար: Նույնիսկ պարզ կատակներն եք ընդունում որպես վիրավորանք

Առյուծ

Առյուծը երբեմն ցանկանում է հրաժարվել բոլորին վերահսկելու սովորությունից:Ոչ,դուք ծնված առաջնորդ եք և դրա կարիքը զգում եք:Բայց մյուս կողմից,դուք նաև տեսնում եք թե ինչպես է այն վանում ձեզանից ուրիշներին և խանգարում կառուցել հարաբերություններ

Կույս

Կույսը բոլորին կառավարելու սովորությամբ մեկ այլ առաջնորդի օրինակ է:Ենթագիտակցորեն դուք հասկանում եք որ կյանքը կդառնա ավելի հեշտ,երբ թույլ տաք որ ձեզ օգնեն:Բայց դուք շարունակում եք պնդել ձեր անկախությունը և փորձում եք բոլորին սովորեցնել, թե ինչպես ճիշտ ապրել

Կշեռք

Կշեռք կենդանակերպի նշանը ատում է որ չափազանց շատ է ինքն իրեն երես տալիս:Դուք ինքներդ ձեզ թույլ եք տալիս լինել ծույլ,քմահաճ կամ ուտել մի բան,որը վնասակար է Ձեր առողջությանը:Արդյունքում դուք փչացնում և վնասում եք ինքներդ ձեզ

Կարիճ

Կարիճը տանել չի կարողանում իր սեփական նախանձը որը ծագում է ոչ միայն ավելի հաջողակ անծանոթ մարդկանց հանդեպ,այլև նույնիսկ սեփական ընկերների երջանկության պատճառով:Դուք խանդում եք ձեր ընկերներին և երկրորդ կեսին, ինչպես նաև նախանձից այրվում եք,երբ պաշտոնի բարձրացում է ստանում մեկ ուրիշը

Աղեղնավոր

Համբերության պակաս:Սա այն է,ինչի համար Աղեղնավորը միշտ ափսոսում է:Նա ցանկանում է դառնալ ավելի զուսպ և համբերատար:Այս սովորությունը ձեզ ստիպում է միշտ շտապել,նախագծերը նետել կես ճանապարհին կամ ամեն ինչ անել իմիջայլոց

Այծեղջյուր

Այծեղջյուրին զայրացնում է սեփական նյարդայնությունը:Ձեզ համար դժվար է համակերպվել թե որքան հեշտությամբ կարող եք վիրավորվել մարդկանց ցածր հանդուրժողականության պատճառով:Հաճախ շրջապատող մարդիկ այնքան են նյարդայնացնում իրենց հիմար պահվածքով և ծուլությամբ,որ ուղղակի չես ուզում շփվել նրանց հետ

Ջրհոս

Ջրհոսը ատում է մարդկանցից հեռանալու իր սովորությունը:Դուք սիրում եք ազատությունը,այդ պատճառով դիտավորյալ կերպով ձեզ հեռացնում եք ձեր հարազատներից կամ մտերիմ ընկերներից,քանի որ վախենում եք չափազանց կախված լինել:Արդյունքում ինքներդ ձեզ դատապարտում եք կամավոր մենակության

Ձկներ

Ձկներ կենդանակերպի նշանը միշտ վշտանում է ամեն ինչ ներելու իր սովորության պատճառով:Սա լավ բնավորության հատկություն է,բայց դա ձեզ խանգարում է ապրել քանի որ մարդիկ պարզապես սկսում են շահագործել այդ փաստը:Փաստացի՝ձեզ շրջապատում եք թունավոր և վտանգավոր մարդկանցով:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика