9 մթերք որոնք կօգնեն ազատվել որովայնի փքվածությունից

Mirkrasoty.life-ը գրում է որ որովայնի փքվածությունը մեծ անհարմարություն է պատճառում։Գազեր ունենալը նորմալ է,սակայն չափից շատ գազերի առկայությունը վկայում է այն մասին որ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ։Այս մթերքը կարող է օգնել տհաճ երևույթի դեմ պայքարում

Կոճապղպեղ Կոճապղպեղով թեյը կգնահատեն բոլոր նրանք,ովքեր նյութափոխանակության հետ կապված խնդիրներ ունեն Սա կարող է դառնալ մետեորիզմը սրտխառնոցը,աղեստամոքսային տրակտի հետ կապված այլ խնդիրները կանխարգելելու լավագույն միջոցներից մեկը։Հիշեք որ կոճապղպեղը կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել,հետևաբար՝հարկավոր է չափավոր օգտագործել

Ծնեբեկ Սա բնական միզամուղ է,որը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում։Ծնեբեկն ալերգիկ ռեակցիայի պատճառ չի դառնում իր օգտակար հատկությունները պահպանում է ցանկացած եղանակով պատրաստելու դեպքում

Անանուխ Անանուխը գազերի դեմ օգտագործվում է դեռ վաղ ժամանակներից։Անանուխի օգտակարության գաղտնիքը դրանում պարունակվող նյութն է,որը նյութափոխանակության համակարգին օգնում է ավելի լավ աշխատել։Բացի այդ՝անանուխը կօգնի նվազեցնել քաղցր ուտելու ցանկությունը

Համեմ և մաղադանոս Այս երկուսը հրաշալի միզամուղ հատկություններ ունեն ինչպես նաև նյութեր են պարունակում որոնք բնական միջոցներ են գաստրոէնտերոլոգիական խնդիրների դեմ պայքարում

Կեֆիր Այս կաթնաթթվային մթերքը մեծ քանակով պրոբիոտիկներ է պարունակում,որոնք օգտակար են նյութափոխանակության կարգավորման համար

Վարունգ Վարունգն 95 տոկոսով կազմված է ջրից և հրաշալի մթերք է բոլոր նրանց համար,ովքեր պայքարում են ավելորդ քաշի դեմ։Վարունգն օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը՝դրանով նպաստելով նյութափոխանակությանը Այդ կերպ վարունգն օգնում է նաև ազատվել որովայնում տհաճ զգացողություններից

Ձմերուկ Ձմերուկն 92 տոկոսով բաղկացած է ջրից։Այն հայտնի է որպես բնական միզամուղ միջոց և կալիումով հարուստ աղբյուր որը շատ կարևոր է աղիներում գազերի մակարդակը կարգավորելու համար

Բանան Բանանը ևս մեծ քանակով կալիում է պարունակում։Հարվարդի համալսարանի գիտնականների կողմից անցկացված հետազոտության արդյունքում վերջիններս հանգել են եզրակացության,որ կանանց շրջանում ովքեր ամեն օր բանան են օգտագործել մետեորիզմի առաջացման հավանականությունը նվազել է 2 անգամ

Արքայախնձոր Արքայախնձորը բրոմելան է պարունակում այդ պատճառով էլ արդյունավետ միջոց է որովայնի փքվածության դեմ պայքարում։Այն օգնում է մասնատել սպիտակուցները,որոնք կարող են աղիների հետ կապված խնդիրներ առաջացնել չափից շատ լինելու դեպքում։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS