6 բնական բաղադրիչ որոնք կօգնեն հաղթել որովայնի փքվածությունն ու գազերը

Որովայնի փքվածությունն ու գազերը նյութափոխանակության համակարգի հետ կապված ամենատարածված խնդիրներից մեկն են։Գազերը կարող են նյութափոխանակության խանգարման,առաձին մթերքները չընդունելու կամ տարբեր հիվանդությունների պատճառ լինել։Չնայած դա առանձին հիվանդություն չէ՝որոշ դեպքերում խնդիրը կարող է այնքան անհանգստացնել մարդուն,որ ստիպված է լինում դիմել բժշկի։ Steptohealth.ru կայքը գրում է, որ գազերն առաջանում են որոշակի բակտերիաների հետևանքով։Գոյություն ունեն բնական միջոցներ,որոնք կօգնեն հաղթահարել այս խնդիրը

Իմբիր։Իմբիրի արմատը դեռ վաղ ժամանակներից օգտագործվում է նյութափոխանակության համակարգի խնդիրների բուժման համար։Այն նպաստում է սննդի ավելի լավ մշակմանը,հանգստացնում բորբոքային պրոցեսները և օգնում ազատվել գազերից։Սնունդ ընդունելուց հետո խորհուրդ է տրվում իմբիրի մի փոքր արմատ ուտել։Կարող եք նաև թուրմ պատրաստել։Հենց այս դեպքում այն ամենաշատ օգուտը կտա

Բաղադրիչներ

  • թարմ իմբիրի 4 արմատ
  • 1 բաժակ ջուր (250 մլ)

Մեկ բաժակ ջուրը տաքացրեք և ավելացրեք իմբիրի արմատները։Թույլ կրակի վրա տաքացրեք 5 րոպե։Թողեք սառչի,օրվա ընթացքում խմեք 2-3 անգամ

Սխտոր։ Սխտորը ոչ միայն օգնում է նորմալացնել նյութափոխանակությունը այլև հակաբորբոքային հատկություններ ունի։Այն օգնում է հանգստացնել որովայնը և խուսափել գազերից։Գերադասելի է այն ուտել հում վիճակում,քանի որ հենց այդ դեպքում սխտորի բոլոր օգտակար հատկությունները պահպանվում են։Թարմ սոխին ավելացրեք սև բիբար և չաման։Մեկ բաժակ տաք ջուր լցրեք,սառեցրեք ըմպելիքը և խմեք օրվա ընթացքում 2-3 անգամ

Սամիթի սերմեր։Սա բնական միջոց է՝որովայնի փքվածության և գազերի դեմ պայքարելու համար։1 ճաշի գդալ սամիթի սերմերը լցրեք տաք ջրով ամանի մեջ և եփեք 5 րոպե Սառեցրեք այն և ըմպելիքը պատրաստ է։Այն օգտագործելու ևս մեկ տարբերակ կա՝բովեք 5 ճաշի գդալ սամիթի սերմերը,ինչց հետո 5 ճաշի գդալ շաքար ավելացրեք,նույն քանակի եզան լեզու Այս միջոցն անհրաժեշտ է ընդունել օրվա ընթացքում երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան

Դարչինով թեյ։Իր հակաբակտերիալ և հակավիրուսային հատկությունների շնորհիվ դարչինն օգնում է հաղթահարել այն բակտերիաներին,որոնք առաջացնում են որովայնի փքվածություն։Դարչինն ավելացրեք սննդին, ըմպելիքներին։Գազերի առաջացումից խուսափելու համար խորհուրդ է տրվում դարչինով թեյ խմել

 Բաղադրիչներ

  • դարչինի 3 ձողիկ
  • 1 բաժակ ջուր (250 մլ)

Դարչինի վրա ջուր լցրեք,եռացրեք։Երբ ջուրը եռա անջատեք կրակը։Թողեք թրմվի։ Ամեն օր դարչինով մեկ բաժակ թեյ խմեք

Հակացուցումներ

  • Դարչինով թեյ չի կարելի խմել նրանց, ովքեր ստամոքսի խոց կամ գաստրիտ ունեն։
  • Այն հակացուցված է հղի կանանց և այն անձանց, ովքեր դեղեր են ընդունում։

Անանուխ։Նյութափոխանակության համակարգի հետ կապված խնդիրները լուծելու լավագույն միջոցներից մեկն է։Երբ որովայնի փքվածությունը սկսի անհանգստացնել ձեզ անանուխի տերևները ծամեք։Կարող եք նաև անանուխով թեյ խմել,ցանկության դեպքում  համադրեք մեղրի հետ

Բաղադրիչներ

  • թարմ անանուխի տերևներ
  • 1 բաժակ ջուր (250 մլ)
  • 1 թեյի գդալ մեղր (7.5 մգ)

Կերակրի սոդա և կիտրոն։Բացի գազերի դեմ պայքարելուց՝այս համադրությունը կարող է օգնել այն անձանց,ովքեր նյութափոխանակության համակարգում բորբոքումներ ունեն և որովայնի բարձր թթվայնություն։

Բաղադրիչներ

  • 1 կիտրոնի հյութ
  • Քառորդ թեյի գդալ կերակրի սոդա
  • Կես բաժակ ջուր (100 մլ)։

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика