Հոդացավերը կարող են նկատելիորեն վատացնել կյանքի որակը:Fithacker.ru-ի հաղորդմամբ՝կարևոր է ժամանակին բուժում ստանալ ինչպես նաև ուշադրություն դարձնել սննդակարգին:Այս մթերքը կարող է օգնել թեթևացնել ցավը
Խնձոր: Խնձորն օգնում է օրգանիզմը պաշտպանել բորբոքումից լավացնել արյան շրջանառությունը:Կարող եք սննդակարգ ներառել նաև երիցուկով թեյ նեխուր,ցիտրուսային մրգեր կանաչ պղպեղ սոխ,լոռամրգի
Նուշ: Նուշը բավական մեծ քանակով վիտամին E է պարունակում որը ցինկի հետ միասին նպաստում է աճառների առողջությանը:Այս վիտամինով հարուստ են սպանախը քաղցր կարտոֆիլը ավոկադոն,արևածաղկի սերմերը,դդմիկը
Ձուկ: Ձկնամթերքը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով որոնք հակաբորբոքային ազդեցություն են ունենում Բացի ձկնամթերքից այս ճարպաթթուներով հարուստ են նաև կտավատի,չիայի սերմերը,սոյան,կաղամբը
Ձու: Ձուն տրիպտոֆան է պարունակում որը սերոտոնինի կառուցվածքային մաս է:Այն օգնում է բարձրացնել տրամադրությունը պայքարել ցավի դեմ: Տրիպտոֆան են պարունակում նաև պանիրը,սաղմոնը,հնդկահավի միսը
Ոչխարի միս: Այն բավական մեծ քանակով ցինկ է պարունակում՝հանքանյութ որն անհրաժեշտ է օրգանիզմի մի շարք գործառույթների համար:Մասնագետների մի մասը կարծում է որ ցինկի մակարդակի նվազումը կարող է վատացնել հիվանդների վիճակը:Կարող եք օգտագործել նաև ձկնամթերք,հավի միս,լոբազգիներ,ընդեղեն,սերմեր: