3 արդյունավետ բնական միջոց խոցային հիվանդության բուժման համար

Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդույունը բավական տարածված խնդիր է:Այս խնդրին բնորոշ ախտանշաններից մեկն է ստամոքսի ցավը որը սովորաբար լինում է սուր,այրող ու մղկտուն Տասներկումատնյա աղիքի դեպքում ցավը սովորաբար ի հայտ է գալիս ուտելուց 1,5-2 ժամ հետո,ինչպես նաև դատարկ ստամոքսին:Ընդ որում՝այս դեպքում ցավոտ զգացողությունները նկատվում են որովայնի վերին հատվածում:

Խոցերի առկայության դեպքում հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել:Նման դեպքերում սովորաբար մասնագետները հատուկ սննդակարգ ու դեղամիջոցներ են նշանակում սակայն կան նաև շատ արդյունավետ ժողովրդական միջոցներ,որոնք նույնպես կօգնեն ազատվել այս խնդրից:Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

  • 1 ճաշի գդալ կռատուկի չորացրած ու մանրացրած արմատին ավելացնել երկու բաժակ եռման ջուր թրմել երկու ժամ,այնուհետև քամել ու խմել տաք վիճակում:Թուրմը հարկավոր է խմել օրական 3-4 անգամ ուտելուց առաջ 1/2 բաժակ:
  • 500 գրամ մեղրը 350 մլ կագոր գինին և 300 գրամ հալվեն (բույսը պետք է լինի 3-5 տարեկան) խառնել և ստացված խառնուրդն ընդունել օրական երեք անգամ մեկական թեյի գդալ ուտելուց մեկ ժամ առաջ: Բուժման կուրսը տևում է հինգ օր,որից հետո հարկավոր է հինգ օր ընդմիջում անել և կրկնել:Այս կերպ հարկավոր է շարունակել բուժումը 3-5 ամիս մինչև խոցերն ապաքինվեն:
  • Այս խնդրի դեպքում շատ օգտակար կարող է լինել նաև թարմ կաղամբի հյութը:Հարկավոր է կաղամբի հյութը քամել մի բաժակ հյութին ավելացնել մեկ ճաշի գդալ մեղր և ընդունել օրական երկու անգամ և ևս մեկ անգամ դատարկ ստամոքսին:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика