10 բնական միջոց սխտորի հոտից ազատվելու համար

Բոլորս էլ լավ գիտենք, որ հաճելի չէ զրուցել այն մարդու հետ, ում բերանից սխտորի հոտ է գալիս:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տասը բնական միջոցներ՝ տհաճ հոտից ազատվելու համար.

Կիտրոն Կիտրոնի թթվայնությունը հեշտությամբ քայքայում է ալիցինը: Այն ոչ միայն վերացնում է տհաճ հոտը, այլև թարմացնում է շնչառությունը: Այս արդյունքին հասնելու համար մեկ բաժակ ջիր մեջ մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ ավելացրեք, լավ խառնեք ու խմեք: Եթե հոտը չի անցնում, ապա նորից կրկնեք նույնը:

Խնձոր Խնձորը բոլոր նրանց համար է, ովքեր չեն կարողանում հրաժարվել սխտոր պարունակող ուտեստներից: Խնձորի մեջ պարունակող պոլիֆենոլը չեզոքացնում են տհաճ հոտը:

Մաղադանոս Այս հոտավետ կանաչին օժտված է դետոկսիկային հատկությամբ, որը կանխում է սխտորի հոտը: Սխտորի հոտից ազատվելու համար մի քանի թուփ մաղադանոս կերեք, իսկ այն կչեզոքացնի տհաճ հոտը:

Հազար Հազարի մեջ պարունակվող պոլիֆենոլը կչեզոքացնի տհաճ հոտը:

Անանուխ Անանուխը ևս արդյունավետ միջոց է բերանի տհաճ հոտի դեմ: Պետք է կես բաժակ ջրին մի քանի տերև անանուխ ավելացնել ու եփել, իսկ ստացված հեղուկը խմել, որից հետո տհաճ հոտը կանցնի:

Կաթ Սխտոր օգտագործելուց հետո մեկ բաժակ կաթ խմեք և տհաճ հոտը կչեզոքանա: Շաքար չպարունակող մաստակ։ Մաստակի օգնությանը շատերն են դիմում, սակայն սխտորի հոտը չեզոքացնում են միայն շաքարի պարունակությունից զուրկ մաստակները:

Գետնանուշի յուղ Այս միջոցը ևս շատ էֆեկտիվ է ու արագ չեզոքացնում է տհաճ հոտը:

Կանաչ թեյ Մեկ բաժակ կանաչ թեյը կարող է խնդրի լավագույն լուծումներից մեկը դառնալ: Թեյը կարող եք խմել ուտելու ընթացքում կամ ուտելուց հետո:

Սուրճ Սուրճի մեջ պարունակվող նյութերը հեշտությամբ չեզոքացնում են սխտորի հոտը: Լավագույն միջոցը, սխտոր ուտելուց հետո, մի քանի հատիկ սուրճ ծամելն է:

Այս պարզ մեթոդները կօգնեն ձեզ ազատվել տհաճ հոտից:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS