10 ախտանշաններ որոնք վկայում են ու Դուք վահանաձև գեղձի խնդիրներ ունեք

Եթե տառապում եք մշտական թուլության զգացողությունից և վատ տրամարդություն ունեք ապա հավանական է,որ նման ինքնազգացողությունը վահանաձև գեղձի խանգարման հետևանք է:Մեր օրգանիզմը շատ փխրուն համակարգ է և օրգաններից որևէ մեկի խնդիրների առաջացումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:Մեր օրգանիզմի կարևոր բաղադրիչներից են հորմոնները որոնք կարևոր ազդեցություն ունեն տրամադրության և մարդու ֆիզիկական վիճակի վրա:Ինչ է իրենից ներկայացնում վահանաձև գեղձը և ինչպես է այն գործում,կպարզենք այս նյութի միջոցով:

Վահանաձև գեղձը գտնվում է մարդու պարանոցի տակ`կոկորդում:Այն արտադրում է հորմոններ,որոնք մեծ նշանակություն ունեն օրգանիզմի ճիշտ գործընթացի համար:Հորմոնները որոնք արտադրում է վահանաձև գեղձը ազդում են գլխուղեղի,սրտի,մկանների,երիկամների և այլ օրգանների աշխատանքի վրա:Վահանաձև գեղձի հորմոնների քիչ արտադրությունը կոչվում է հիպոթիրեոզ Հիպոթիրեոզի առաջացման պատճառը աուտոիմուն հիվանդություններն ու ճառագայթային ազդեցություններն են:Վահանաձև գեղձի բորբոքումների պատճառը հաճախ դառնում են վարակները և յոդի պակասությունը: Մարդու օրգանիզմը ինքնուրույն չի կարողանում յոդ արտադրել,իսկ յոդի պակասությունից խուսափելու համար պետք է յոդի բարձր պարունակությամբ մթերքներ օգտագործել:

Յոդ պարունակությամբ մթերքներից են լորամիրգը,ելակը,ստիտակ լոբին,յոգուրտը և կարտոֆիլը:Ճիշտ սնուդի օգտագործումը նպաստում է վահանաձև գեղձի ֆունկցիայի կարգավորմանը:Ընկճախտը սրտի անբավարարվածությունը,կոման կարող են դառնալ հիպոթիրեոզը չբուժելու հետևանք:Արյան անալիզը օգնում է ախտորոշել այս հիվանդությունը,որից հետո համապատասխան բուժում է նշանակվում Պետք է ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ և ուշադրություն դարձնել այն ազդանշաններին,որոնք ուղարկում է մեր մարմինը:Ձեզ ենք ներկայացնում հիպոթիրեոզի ախտանշանները.

  1. Թուլություն, քնկոտություն, հոգնածություն
  2. Չոր մազեր և չոր ու գունատ մաշկ
  3. Դեմքի վրա հայտնված այտուցներ
  4. Խռպոտ ձայնը կոկորդի այտուցի հետևանք է
  5. Ցրտին չդիմանալը
  6. Հաճախակի փորկապություններ
  7. Հիշողության կորուստ
  8. Դաշտանի խանգարումներ
  9. Ընկճախտ
  10. Մկանային կծկումներ և ցավեր
  11. Վերջույթների սառելը

Նշենք,որ ախտանշանները տարբեր մարդկանց մոտ տարբեր են լինում իսկ եթե փոփոխություն եք նկատում ձեր օրգանիզմում,ապա դիմեք մասնագետների օգնությանը,քանի որ առողջությունը մեր ամենամեծ հարստությունն է:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика