Օգտակար բույսեր որոնք կօգնեն վերահսկողության տակ պահել զարկերակային ճնշումն ու խուսափել դրա ցուցանիշների տատանումից

Զարկերակային գերճնշումը ներկայում ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից է,որի դեմ ժամանակին միջոցներ չձեռնարկելը կարող է շատ լուրջ խնդիրներ առաջացնել և անգամ հանգեցնել մահվան։Սա է պատճառը որ հարկավոր է մշտական վերահսկողության տակ պահել ճնշման ցուցանիշներն ու կանխել դրանց զգալի տատանումները Այս վտանգավոր խանգարման դեպքում մասնագետները սովորաբար նշանակում են ճնշումը կարգավորող դեղամիջոցներ,սակայն կան նաև շատ արդյունավետ բնական միջոցներ որոնք կօգնեն նվազեցնել ճնշումն առանց դեղորայքի

Ավստրալիայի Լա Տրոբի համալսարանի (Մելբուրն) գիտնականները հետազոտության արդյունքում եկել են այն եզրահանգման,որ կան շատ տարածված ու օգտակար բույսեր որոնք կօգնեն վերահսկողության տակ պահել զարկերակային ճնշումն ու խուսափել դրա ցուցանիշների տատանումից չառաջացնելով որևէ կողմնակի բարդություն։Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մասնագետների առանձնացրած բույսերից ամենաարդյունավետները

Ռեհան Այս բուրավետ դեղաբույսը պարունակում է էվգենոլ՝նյութ,որը կարող է արգելակել արյունատար անոթները նեղացնող մոլեկուլների ակտիվությունը Նման աղդեցության շնորհիվ այս բույսն օգնում է նվազեցնել զարկերակային ճնշումը

Դարչին Զարկերակային գերճնշման դեմ պայքարի հիանալի բնական միջոց է նաև դարչինը։Այս յուրահատուկ համեմունքի արյան բարձր ճնշումը նվազեցնելու հատկությունն ապացուցվել է կենդանիների վրա անցկացված փորձարկումների արդյունքում

Հիլ Զարկերակային գերճնշման զարգացման վաղ փուլերում բուժման շատ արդյունավետ միջոց կարող է լինել հիլը։Օրական երկու անգամ 1,5 գրամ հիլ օգտագործելն օգնում է նվազեցնել ինչպես սիստոլիկ ու դիաստոլիկ ճնշումները այնպես էլ ճնշման միջին ցուցանիշը

Կտավատի սերմեր Այս սերմերը հարուստ են մեծ քանակությամբ բուսական սննդարար նյութերով,այդ թվում ալֆա-լինոլենաթթվով լիգնաններով մանրաթելերով և այլն։Նման բաղադրության շնորհիվ կտավատի սերմերի գործածությունը դրական ազդեցություն է ունենում արյան ճնշման ցուցանիշների վրա

Սխտոր Սխտորի գործածությունը բարձրացնում է օրգանիզմում ազոտի օքսիդի մակարդակը իսկ այս տարրը թուլացնում է արյունատար անոթներն ու լայնացնում է դրանք։Նման ազդեցությունն իր հերթին նպաստում է զարկերակային ճնշման նվազմանը

Կոճապղպեղ Կենդանինիերի վրա անցկացված հետազոտությունները ցույց են տվել որ կոճապղպեղի գործածությունն օգնում է թուլացնել արյունատար անոթները շրջապատող մկանները։Այս կերպ կոճապղպեղն օգնում է բարելավել արյան շրջանառությունն ու կարգավորել զարկերակային ճնշումը

Ալոճենի Զարկերակային բարձր ճնշումը կարգավորող շատ արդյունավետ միջոց է նաև ալոճենու հյութահանուկը։Բացի այդ այս միջոցը նվազեցնում է նաև արյան մեջ խոլեստերինի մակարդակը դրանով իսկ կանխելով աթերոսկլերոզի զարգացումը

Նեխուր Նեխուրը նպաստում է զարկերակների մկանների թուլացմանն ու կանխում է անոթների սպազմները։Զարկերակային ճնշման նվազման համար շատ արդյունավետ կարող է լինել նաև նեխուրի եթերայուղը,որը հարուստ է բութիլֆթալիդով անոթների պատերը լայնացնող նյութով

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS