Mnenra.ru կայքը գրում է,որ թանձրատերևուկը տարբեր տեսակներ ունի։Սակայն առավել տարածված է դրա տնային տեսակը,որը հայտնի է նաև՝որպես «փողի ծառ»։Այն մեծ քանակով մկնդեղ է պարունակում,այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում չարաշահել ներքին օգտագործման պրեպարատները որոնք պատրաստված են այս բույսի հիմքով։Գերդոզավորման դեպքում կարող են նկատվել փսխում,փորլուծություն,գիտակցության խանգարումներ։Եթե որևէ մեկը հիվանդացել է,բույսի վիճակը սկսում է կտրուկ վատանալայն թոշնում է,տերևները սկսում են թափվել։Երբ հիվանդը լավանում է,այս բույսը կրկին նախկին տեսքն է ընդունում։Չնայած այս բույսը բավական հայտնի է,շատերը տեղյակ չեն նրա հակաբակտերիալ,հակավիրուսային և հակաբորբոքային հատկությունների մասին
Հերպես շուրթերին Տերևներից քամեք հյութը ախտահարված հատվածին քսեք 30 րոպեն մեկ անգամ
Անգինա տոնզիլիտ 10 տերևներից քամեք հյութը,խառնեք 200 մլ ջրի հետ։ Կոկորդը ողողեք օրվա ընթացքում 3-5 անգամ
Ստամոքսի և տասներկումատնյա աղու խոց Առավոտյան ուտելուց 1 ժամ առաջ կերեք թանձրատերևուկի երկու տերև
Պիելոնեֆրիտ,ցիստիտ Բույսի 5 տերև մանրացրեք,լցրեք 200 մլ տաք ջուր,թրմեք,թողեք սառչի։Օրվա ընթացքում,ուտելուց 15 րոպե առաջ 1 ճաշի գդալ խմեք 3 անգամ
Արթրիտ,արթրոզ 10-15 տերևներից քամեք հյութը,քսեք վնասված հոդերին
Թութք Վնասված հատվածին թանձրատերևուկի տերև դրեք
Այրվածքներ,կտրվածքներ,վերքեր Տերևներից պատրաստված շիլան դրեք վնասված հատվածի վրա,փաթաթեք թանզիֆով Չորանալուց հետո փոխեք։