Թեփը գլխամաշկի խնդիր է,որը կարող է ի հայտ գալ անկախ տարիքից,սեռից և մազի որակից:Գոյություն ունեն մի շարք միջոցներ,որոնք պայքարում են թեփի դեմ,սակայն դրանց բաղադրության մեջ մտնում են այնպիսի քիմիկատներ,որոնք ոչ միայն վերացնում են թեփը,այլև վնասում են գլխամաշկը:Այս ամենից խուսափելու համար պետք է խելամիտ մոտենալ թեփից ազատվելու պրոցեսին Ձեզ ենք առաջարկում տնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել թեփից:
Ծովի աղի լուծույթ. թեփի դեմ պայքարում հրաշալի օգնում է ծովի աղով լուծույթը:Այն վերականգնում է մազերի փարթամությունը,արագացնում է մազերի աճը և ամրացնում է դրանք:Ծովի աղի բաղադրության մեջ մտնող մեծ քանակությամբ միկրոէլեմենտները դրական են ազդում գլխամաշկի վիճակի վրա:Այն նաև կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը,ինչն էլ կանխարգելում է չափազանց յուղայնությունը կամ չափազանց չորությունը:Խորհուրդ ենք տալիս ծովի աղով,ձվի դեղնուցով և հացով դիմակ՝ մազերի թեփոտվածության դեմ:2 ձվի դեղնուցը 1 թգ ծովի աղն ու 3 սև հացի թրջած կտորներ խառնեք,ստացված խյուսը քսեք գլխամաշկին և մազերին, թողեք մնա 40-50 րոպե:Դիմակը լվացեք,իսկ մազերը պարտադիր կերպով լվացեք սառը ջրով:
Սոխի կճեպի թուրմ. սոխի կճեպը հրաշալի բուժիչ հատկանիշներ ունի:Կանոնավոր օգտագործման դեպքում կարճ ժամանակ անց կազատվեք թեփից:Այս թուրմը նաև լավացնում է գլխամաշկի վիճակն ու խթանում է մազերի աճը:Թուրմը պատրաստելու համար մի փոքր քանակությամբ սոխի կճեպը խառնեք մեկ բաժակ տաք ջրով և խառնուրդը դրեք կրակի վրա թողեք մնա 10 րոպե Ստացված խառնուրդը քսեք մազարմատներին:
Խնձորի քացախը լավագույն միջոցն է թեփի դեմ:Խնձորի քացախը հրաշալի կերպով պայքարում է թեփի դեմ,ամրացնում է մազերը՝փափկեցնելով դրանք:Պարզապես խառնեք կես բաժակ քացախն ու կես բաժակ ջուրը:Մի փոքր տաքացրած խառնուրդը քսեք գլխամաշկին և թողեք մնա 1 ժամից ոչ պակաս գլուխը փաթաթեք սրբիչով:
Ալոէն լավագույն միջոցներից է թեփի դեմ:Այս բույսը կարելի է գտնել յուրաքանչյուրի տանը:Անհրաժեշտ քանակությամբ ալոէի տերևները քամեք և քսեք մազերին դրանք լվանալուց 30 րոպե առաջ:Շաբաթական առնվազն 3 անգամ կատարեք այս պրոցեդուրան:Վստահ ենք,որ նման միջոցներն ավելի արդյունավետ և օգտակար կլինեն քան դեղատնային միջոցները: