Ցավը մեղմելու համար մարդիկ որպես կանոն ընդունում են ցավազրկող դեղամիջոցներ։Դեղորայքի այս տեսակն ամենատարածվածներից է,սակայն քչերին է հայտնի,որ կան այնպիսի ցավազրկողներ որոնք կարող են շատ վտանգավոր լինել և առողջական լուրջ խնդիրներ առաջացնել։Հանրահայտ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը ներկայացրել է նման վտանգավոր ցավազրկող դեղամիջոցները
Ինչպես գրում է MedikForum.ru կայքը ցավազրկողների գործածութան դեպքում շատերը նախապատվությունը տալիս են այն դեղորայքին,որոնք տարածված են և թույլատրվում է օգտագործել տան պայմաններում սակայն դրանցից շատերն այնքան անվտանգ չեն,որքան ենթադրվում է։
«Օրինակ՝«հին ու բարի» անալգինն օգնում է,սակայն շատ կոպիտ դեղամիջոց է,որը բացասաբար է անդրադառնում երիկամների վրա և ունի ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների բոլոր բացասակար հատկությունները։Դրանք ձեզ հայտնի են իբուպրոֆեն,դիկլոֆենակ և այլ անվանումներով» բացատրում է Մյասնիկովը
Մասնագետի խոսքով՝այս դեղամիջոցները նպաստում են զարկերակային ճնշման բարձրացմանը և բացասաբար են անդրադառնում ստամոքսի լորձաթաղանթի վրա՝գրգռելով այն ու առաջացնելով ցավեր Բացի այդ,այս դեղերը կարող են վտանգավոր լինել սրտամկանի համար հատկապես եթե դրանք օգտագործում են 60 տարեկանից բարձր մարդիկ
Բժիշկը նշում է որ ոչ շատ թանկարժեք դեղամիջոցներով ցավը մեղմելու լավագույն տարբերակը պարացետամոլի գործածությունն է,որը համեմատաբար ավելի անվնաս է։Բացի այդ մասնագետը հորդորում է ցավազրկողներից բացի ուշադիր լինել նաև լուծողական ազդեցությամբ օժտված դեղորայք ընդունելիս քանի որ դրանց չարաշահումը հանգեցնում է «ալարկոտ» աղիների
համախտանիշի զարգացման
tert.am