Վեց տարածված ախտանշան որոնք կարող են լինել Սրտամկանի ինֆարկտի մասին հուշող ամենավաղ նշանները ուստի բժիշկը հորդորում է ոչ մի դեպքում չանտեսել դրանք

Սրտամկանի ինֆարկտն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է որը կարող է մահվան ելք ունենալ ժամանակին միջոցնե չձեռնարկելու դեպքում։Այս հիվանդության հիմնական ախտանշաններն իմանալը կենսական նշանակություն ունի յուրաքանչյուրի համար ուստի ամերիկացի սրտաբան,Քլիվլենդի կլինիկայի սրտի իշեմիկ հիվանդության կենտրոն ղեկավար Մուին Աբդալան ներկայացրել է դրա մասին հուշող նախանշանները որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։Ինչպես գրում է MedikForum.ru կայքը հղում անելով Express-ին,սրտի նոպայի պատճառը սրտամկանին մատակարարվող արյան հոսքի կտրուկ արգելափակումն է։

Արյան ու թթվածնի պակասի հետևանքով սրտամկանը կարող է լրջորեն վնասվել,ինչը շատ դեպքերում հանգեցնում է մահվան Սա է պատճառը որ հարկավոր է անպայման սովորել տարբերել այս հիվանդության մասին հուշող հիմնական ախտանշանները ժամանակին խնդիրը նկատելու և միջոցներ ձեռնարկելու համար։Սրտաբանի խոսքով շատ դեպքերում սրտի նոպաները կտրուկ են լինում և ի հայտ են գալիս անսպասելի սակայն դրանք կարող են զարգանալ նաև դանդաղ դրսևորվելով թույլ ցավով և աննշան տհաճ զգացողություններով։Այնուամենայնիվ մասնագետն ընդգծում է,որ գոյություն ունեն նաև վեց տարածված ախտանշան որոնք կարող են լինել այս հիվանդության մասին հուշող ամենավաղ նշանները,ուստի բժիշկը հորդորում է ոչ մի դեպքում չանտեսել դրանք Նման ախտանշանների շարքին են դասվում

  • կրծքավանդակում ճնշման կամ սեղմվածության զգացողությունը (ոչ ցավ)
  • ձեռքի,ծնոտի,պարանոցի կամ մեջքի ցավը
  • սառը քրտինքը
  • հևոցը
  • սրտխառնոցը
  • անբնական հոգնածությունը

Ինչպես նշում է բժիշկը այս ախտանշանները կարող են ի հայտ գալ յուրաքանչյուրի մոտ՝անկախ տարիքից,սակայն առավել հաճախ դրանք նկատվում են կանանց մոտ։ Նման դեպքերում հարկավոր է անհապաղ շտապօգնություն կանչել,իսկ մինչ մասնագետների ժամանանումը փորձել հիվանդին հնարավորինս օգնել։Նախ հարկավոր է նստեցնել նրան հարմար դիրքով,այնուհետև տալ 300 մգ չափաբաժնով ասպիրին ինչը կօգնի ջրիկացնել արյունը և բարելավել արյան շրջանառությունը Սակայն այս դեղամիջոցը կարելի է ընդունել միայն ալերգիայի բացակայության դեպքում։Հարկ է հիշել որ երբեմն սրտի նոպան մարդիկ անգամ չեն էլ նկատում և իմանում են դրա մասին հերթական բուժզննման ժամանակ։Նման նոպաները,որոնք անվանվում են «սրտամկանի լուռ ինֆարկտներ» երբեմն ուղեկցվում են սրտխառնոցով,հևոցով ու նախաուշագնացային վիճակով։Դրանք հատկապես հաճախ են ախտորոշվում շաքարային դիաբետով հիվանդների մոտ,ուստի նման դեպքերում հարկավոր է շատ զգոն լինել։

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика