Ապակե տարան կիսով չափ լցրեք յասամանի տերևներով,մնացած ծավալը լրացրեք օղիով։7 օր թրմեք մութ տեղում,պարբերաբար թափահարեք։Քամեք։Օրը 1-2 անգամ քսեք ոտքերին ողջ երկայնքով սկսեք մատներից։Շարունակեք 1 ամիս։
Քնելուց առաջ թրոմբլոֆլեբիտի, վարիկոզային խոցի դեպքում հիվանդ մասին ամրացրեք յասամանի թարմ տերևներ
Հոգնած ուռած երակներին օրը մի քանի անգամ քսեք կարտոֆիլի թարմ հյութ կամ դրեք թրջոցներ այդ հյութով
Նաև առավոտյան և երեկոյան խմեք 100-ական մլ կարտոֆիլի հյութ
Կարտոֆիլի քերվածքը 1 սմ հաստության շերտով ամրացրեք վարիկոզային խոցին,վրայից դրեք 4-7 շերտ թանզիֆ։Պահեք 4-5 ժամ։Փոխեք վիրակապը կամ դրեք թրջոց կարտոֆիլի հյութով
Նոր սկսվող խոցերին քսեք կռատուկի տերևի հյութ
Թրմեք 200 գ չորածաղկի (չոր) խոտաբույսը 6 լ եռջրում։Պահեք տաք տեղում,մինչև հովանալը։Լցրեք դույլի մեջ,կատարեք ոտքերի լոգանք,պարբերաբար ավելացնելով տաք ջուր`լոգանքի ջերմաստիճանը` 36-38 C։ Կատարեք քնելուց առաջ։ Փորձված ժողովրդական միջոց է
100 գ չորածաղկին ավելացրեք 1 լ կաթնաշիճուկ դրեք կրակին,հասցրեք եռման ջերմաստիճանի,անջատեք կրակը։Թուրմը (խոտի հետ) 5-6 ժամ թրմեք ջերմապահում։ՔամեքնԹանզիֆը թրջեք թուրմի մեջ և մի քանի շերտով` 4-7 փաթաթեք ոտքի վնասված հատվածին։ Վրայից դրեք չոր վիրակապ։Կատարեք քնելուց առաջ։Շարունակեք 2 շաբաթ
Մանրացրեք խառնեք (1։1) վաղենակի տերևը և ծաղիկը։ Հումքի 2 ճ/գ-ն թրմեք 300 մլ եռջրում մինչև հովանալը,դրեք թրջոցներ
Աղացեք հնդկացորենը կերեք օրը 1 ճ/գ
2 ճ/գ պնդուկենու չոր տերևը (մայիսին հավաքած) 2 ժամ թրմեք 500 մլ եռջրում։Քամեք։Խմեք 100-ական մլ,օրը 4 անգամ`սնվելուց առաջ
3 ճ/գ ձիաձետի խոտը թրմեք 400 մլ եռջրում։Քամեք։ Խմեք 100-ական մլ`օրը 4 անգամ։Խմեք 4-5 օր։ Ընդմիջեք
Առավոտյան սնվելուց 30 րոպե առաջ խմեք 0,2 գրամ մումիո։Շարունակեք 25 օր։ 10 օրից կրկնեք ևս 1 անգամ։