Ստամոքսի քաղցկեղը «լռակյաց» ու դանդաղ զարգացող հիվանդույթուն է,որը հաճախ շատ դժվար է բուժվում և հանգեցնում է մահվան Սա է պատճառը որ քաղցկեղի այս տեսակի ախտանշաններն իմանալն ու ժամանակին հիվանդությունը հայտնաբերելը շատ կարևոր է և կարող է զգալիորեն բարձրացնել բարեհաջող բուժման հավանականությունը:
Չնայած վերջին տասնամյակների զգալի առաջընթացին՝մասնագետները դեռ չեն ստեղծել քաղցկեղի բուժման արդյունավետ միջոց ուստի ապաքինման հավանականությունը բարձր է լինում միայն հիվանդությունը վաղ փուլերում հայտնաբերելու դեպքում,ինչը ոչ միշտ է հնարավոր:Բացի այդ,մարդիկ հաճախ անտեսում են հիվանդության ախտանշանները կամ ենթադրում են որ դրանք վկայում են որևէ այլ խնդրի մասին:Ստամոքսի քաղցկեղն առաջանում է ստամոքսում բջիջների անոմալ ու անկառավարելի աճի հետևանքով ինչը հանգեցնում է լորձաթաղանթում ու մկանային հյուսնածքներում ուռուցքների առաջացման:Ստամոքսի քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկն ադենոկարցինոման է:
Ստամոքսի քաղցկեղի ամենատարածված ախտանշանների շարքին են դասվում.
- արտաթորանքի մեջ արյան հետքերի առկայությունը
- անեմիան (սակավարյունություն)
- հոգնածության զգացումը
- աղիների անկանոն աշխատանքը
- սրտխառնոցն ու փսխում
- ախորժակի կորուստը
- սննդի ընդունումից հետո առաջացող ծանրության զգացողությունը
- որովայնի հատվածի մշտական ցավը
Այս ախտանշանները նման են վիրուսի հետևանքով առաջացող ախտանշաններին ուստի շատերն անուշադրության են մատնում դրանք Սակայն հարկ է հիշել,որ քաղցկեղի դեպքում հիվանդի վիճակն աստիճանաբար ավելի է վատանում և հիվանդությունն էլ ավելի է զարգանում:Ստամոքսի քաղցկեղի առաջացումը կանխարգելելու համար մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել վերամշակում անցած սննդից քաղցրավենիքից,ինչպես նաև ալկոհոլից ու ծխախոտից:Բացի այդ հարկավոր է նաև հարստացնել սննդակարգը քրքումով քանի որ դրա հիմնական ակտիվ բաղադրիչը՝ քրքումինը կարող է կանխել քաղցկեղի տարբեր տեսակների աճն ու զարգացումը:
Քրքումը նաև արգելակում է անգիոգենեզի գործընթացը,ինչի շնորհիվ կանխում է նոր արյունատար անոթների միջոցով ուռուցքի առաջացումը:Քրքումը կարելի է օգտագործել փոշու կամ հատուկ հավելումների տեսքով, սակայն այն հեշտ չի յուրացվում օրգանիզմի կողմից:Որպեսզի այն շատ ավելի լավ յուրացվի ու կլանվի,մասնագետները խորհուրդ են տալիս համատեղել քրքումը կոճապղպեղի կամ սև պղպեղի հետ:Օրինակ կարելի է օգտագործել քրքումը հետևյալ բաղադրատոմսով.
Բացադրությունը.
- ¼ թեյի գդալ քրքում
- ½ թեյի գդալ ձիթապտղի յուղ
- 1 պտղունց սև պղպեղ
Օգտագործման եղանակը. Բոլոր բաղադրիչներն ավելացնել մի բաժակ ջրին,լավ խառնել և խմել ստացված ըմպելիքները Ցանկության դեպքում այս բաղադրիչները կարելի է օգտագործել նաև որպես համեմունք աղցանների համար:Դրական արդյունքի հասնելու համար այս խառնուրդը հարկավոր է օգտագործել ամեն օր: