Ստամոքսի բորբոքվածությունը կանխարգելելու համար շատ կարևոր է հոգ տանել առողջության և սննդակարգի մասին:Սննդակարգը պետք է ներառի այնպիսի մթերքներ,որոնք հարուստ են բջջանյութով և լավացնում են մարսողությունը:
Ստամոքսի բորբոքվածությունը հաճախ հանդիպող խնդիր է,հատկապես կանանց մոտ:Այն կարող է ի հայտ գալ մթերքների սխալ համադրության չափից շատ ուտելու,մարսողական խնդիրների,ցիկլի կամ փորկապության հետևանքով:
Այս առողջական խնդիրը կանխարգելելու համար անհրաժեշտ է սնդակարգից վերացնել այն մթերքները որոնք կարող են գրգռել ստամոքսը:Սակայն,եթե այնուամենայնիվ,այս խնդիրն ի հայտ է եկել,կարող եք օգտվել տնական միջոցներից,որոնք օգնում են հանգստացնել վիճակը:
Հակաօքսիդանտներով հարուստ սնունդ Գրգռվածությունը վերացնելու համար կօգնեն այն մթերքները,որոնք հարուստ են հակաօքսիդանտներով: Խորհուրդ է տրվում օրական 4 անգամ ուտել այդ մթերքները:Դրանք են հապալասը,խնձորը,սոխը սխտորը,նեխուրը և այլև
Բջջանյութով հարուստ մթերքներ Առողջ սննդակարգը պետք է ներառի այն մթերքները,որոնք հարուստ են բջջանյութով սրանք լավացնում են մարսողությունն ու հարթեցնում են որովայնը:Եթե լարվածություն եք զգում ստամոքսում,պետք է մեծ քանակությամբ մրգեր բանջարեղեն,բրինձ և բջջանյութով հարուստ այլ մթերքներ ներառել:
Մեխակ Քրոնիկ բորբոքումների ժամանակ խորհուրդ է տրվում մեխակի թուրմ օգտագործել 1 բաժակ ջրին՝20 կաթիլ մեխակի յուղ:Այս թուրմը պետք է խմել առավոտյան՝դատարկ ստամոքսին:Այս հրաշալի միջոցն օգնում է նվազեցնել գազերի գոյացությունը որոնք հաճախ ի հայտ են գալիս ստամոքսի բորբոքվածության պատճառով
Կիտրոնով ջուր Կիտրոնն օգնում է իջեցնել ստամոքսի բարձր թթվայնությունը:Բորբոքվածության դեպքում խորհուրդ է տրվում ամեն օր դատարկ ստամոքսին կիտրոնով ջուր խմել
Դարչին Դարչինը հայտնի համեմունք է որն օգտագործվել է դեռևս հազարավոր տարիներ առաջ՝ստամոքսի բորբոքվածության ժամանակ:Այս համեմունքը լավացնում է մարսողությունն ու նվազեցնում է ստոմքսի լարվածությունը:Պարզապես 1գդալ աղացած դարչինը լուծեք մեկ բաժակ ջրում թողեք մնա 15 րոպե ապա ավելացրեք մեղր ու խմեք թեյը
Նվազեցրեք աղի օգտագործումը Շատ կարևոր է հասկանալ,որ աղը գրգռում է ստամոքսը այդ իսկ պատճառով առողջական այս խնդրից ազատվելու համար նախևառաջ նվազեցրեք օգտագործվող աղի չափաքանակը: