Սպանախը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի:Այս բանջարեղենը հարուստ է վիտամիններով հակաօքսիդանտներով,մի շարք օգտակար նութերով:Med2.ru-ն ներկայացրել է սպանախը սննդակարգ ներառելու պատճառներ
Նպաստում է ուղեղի աշխատանքին:Հետազոտությունները ցույց են տալիս որ սպանախի օգտագործումը կարող է նպաստել ուղեղի աշխատանքին,կանխարգելել թուլամտության առաջացումը
Օգնում է մկանային զանգված ձեռք բերել:Սպանախը կարող է արագացնել սպիտակուցների սինթեզը ինչն ամրացնում է մկանները:
Պաշտպանում է սրտի առողջությունը:Սպանախն օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում:Այս ճարպաթթուներն օրգանիզմը սննդից է ստանում:Օմեգա-3 ճրապաթթուների բավարար մակարդակն օգնում է կանխարգելել ռևմատոիդ արթրիտը կաթվածը սիրտ-անոթային հիվանդությունները
Նպաստում է տեսողությանը:Սպանախը հարուստ է լյուտեինով որն օգնում է կանխարգելել կատարակտը,աչքերը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից
Օգնում է վերահսկել ախորժակը: Այս բանջարեղենը մեծ քանակով սննդային մանրաթելեր է պարունակում 100 գրամ սպանախը 2.2 գրամ մանրաթելեր է պարունակում օրվա չափաբաժնի 10 տոկոսը:Բավարար քանակով սննդային մանրաթելերի օգտագործումը հնարավորություն է տալիս պաշտպանել աղիների առողջությունը պահպանել առողջ քաշը:Մանրաթելերը կարող են նվազեցնել նաև սիրտ-անոթային հիվանդությունների դիաբետի զարգացման հավանականությունը:
Կարող է նվազեցնել կաթվածի հավանականությունը:Մասնագետների խոսքով մարդկանց շրջանում ովքեր բավարար քանակով մագնիում են ստանում,կարող է նվազել կաթվածի զարգացման հավանականությունը:Սպանախը բավական շատ կալիում է պարունակում
Նպաստում է մաշկի առողջությանը:Վիտամին A-ն օգնում է կանխարգելել մաշկի վաղաժամ ծերացումը
Օգնում է կանխարգելել դեպրեսիան: Մագնիումի անբավարար մակարդակը կապված է սերտոնինի մակարդակի նվազման հետ: Այս հորմոնի ցածր մակարդակը կապված է դեպրեսիայի հետ: