ՍՈՒՐՃԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԵԼ ՀԱՄԱՅԻՆ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին եթե մարդը պարբերաբար սուրճ է խմում,քաղցր սնունդը ավելի քաղցր է թվում,իսկ դառը պակաս դառը:Այդ իսկ պատճառով շատ սրճամոլներ սիրում են մուգ դառը շոկոլադ,ասում են Օրհուսի համալսարանի աշխատակիցները Անցկացված հետազոտության շրջանակներում 156 կամավորների մոտ ստուգվել է սուրճի օգտագործումից առաջ և հետո հոտի ու համային զգացողությունները։Սուրճը հոտերի ընկալման վրա չի ազդել ինչը չես ասի համային զգացողությունների մասին։Սուրճի մեջ կոֆեինի առկայությունը կամ բացակայությունը որևէ կերպ չի ազդել արդյունքի վրա:

Ուրեմն ամբողջ գործը սուրճի մեջ պարունակվող դառը նյութերի մեջ է եզրակացրել են գիտնականները Հատկանշական է,որ ազդեցությունը կարճատև էր և դրսևորվում էր միայն խմիչքի օգտագործման ժամանակ Գիտնականների խոսքով՝հետազոտությունը ցույց է տալիս որ սննդի ուսումնասիրությունը պետք է իրականացվեն երբ կամավորները ձեռնպահ են մնում ոչ միայն սննդից,այլև սուրճից:Բացի այդ կատարված հայտնագործությունը կարող է օգտագործվել մարդկանց սննդային վարքագծի մանիպուլյացիայի համար,որոնք պետք է նվազեցնեն շաքարի օգտագործումը:

interesnienovsti.ru

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS