ՍՈՒՐՃԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԵԼ ՀԱՄԱՅԻՆ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին,եթե մարդը պարբերաբար սուրճ է խմում քաղցր սնունդը ավելի քաղցր է թվում,իսկ դառը պակաս դառը:Այդ իսկ պատճառով շատ սրճամոլներ սիրում են մուգ դառը շոկոլադ,ասում են Օրհուսի համալսարանի աշխատակիցները։Անցկացված հետազոտության շրջանակներում 156 կամավորների մոտ ստուգվել է սուրճի օգտագործումից առաջ և հետո հոտի ու համային զգացողությունները

Սուրճը հոտերի ընկալման վրա չի ազդել ինչը չես ասի համային զգացողությունների մասին։Սուրճի մեջ կոֆեինի առկայությունը կամ բացակայությունը որևէ կերպ չի ազդել արդյունքի վրա Ուրեմն ամբողջ գործը սուրճի մեջ պարունակվող դառը նյութերի մեջ է,եզրակացրել են գիտնականները։Հատկանշական է,որ ազդեցությունը կարճատև էր և դրսևորվում էր միայն խմիչքի օգտագործման ժամանակ

Գիտնականների խոսքով՝հետազոտությունը ցույց է տալիս,որ սննդի ուսումնասիրությունը պետք է իրականացվեն երբ կամավորները ձեռնպահ են մնում ոչ միայն սննդից,այլև սուրճից:Բացի այդ կատարված հայտնագործությունը կարող է օգտագործվել մարդկանց սննդային վարքագծի մանիպուլյացիայի համար,որոնք պետք է նվազեցնեն շաքարի օգտագործումը

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE