Սիսեռահատիկները հիասքանչ համ և յուղալի բաղադրություն ունեն:Դրանք սպիտակուցի հիանալի աղբյուր է և ձեռքի տակ են ողջ տարին,քանի որ պահպանվում են չորացված վիճակում:Սիսեռը պարունակում է շուրջ 80 սնննդարար նյութեր:Այն ինչպես և մյուս լոբազգիները,անփոխարինելի է հյուսվածքներում խոլեստերինի մակարդակն իջեցնելու գործում:Գիտականորեն ապացուցված է որ լոբազգիների՝հատկապես սիսեռի օգտագործումը էականորեն կրճատում է սրտանոթային հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը և դրանց լուրջ հետևանքները,այնպիսիք ինչպիսիք են կաթվածներն ու ինֆարկտները: Այն, փաստորեն, օրգանիզմն ապահովում է ճարպազուրկ և դրանով հանդերձ բարձրակարգ սպիտակուցով
Սիսեռը հանքային նյութերի,օրինակ մոլիբդենի հիանալի աղբյուր է:Մոլիբդենը պատրաստի սննդին սովորաբար ավելացվող վնասակար հավելումների չեզոքացման համար պատասխանատու ֆերմենտի բաղադրիչն է:Սիսեռը ձեզ էներգիա կհաղորդի՝ օգնելով լրացնել երկաթի պաշարը: Դաշտանի օրերին, երբ օրգանիզմը երկաթի անբավարարություն է ունենում,սիսեռի օգտագործումը հատկապես լավ է այն պատճառով լ, որ, ի տարբերություն կարմիչ մսի(երկաթի այլ աղբյուր) լոբազգիները ցածր կալորիականություն ունեն և ճարպեր չեն պարունակում
Սիսեռը մանգանի հոյակապ աղբյուր է:Այս միկրոտարրը օրգանիզմի հակաօքսիդացման պաշտպանության բազմաթիվ գործընթացների բաղկացուցիչ մասն է կազմում էներգիայօ աղբյուր է Ընդամենը մեկ բաժակ սիսեռն ապահովում է այդ կարևոր հանքանյութի օրական չափաբաժնի 84,5%-ը:Սիսեռը կայունացնում է արյան մեջ շաքարի մակարդակը:Ինչպես և մյուս լոբազգիները,սիսեռը նույնպես հարուստ է սննդային լուծվող և չլուծվող նրբաթելերով