Չամիչի օգտակար և վնասակար հատկությունները

Օգտակար հատկությունները Չամիչը հարուստ է կալիումով․100 գրամը պարունակում է 860մգ կալիում։Պարունակում է նաև ֆոսֆոր,նատրիում,կալցիում, մագնիում երկաթ վիտամիններ B1,B2,В5,PP (նիկոտինաթթու)։Նիացինը կամ նիկոտինաթթուն մասնակցում է սպիտակուցների փոխանակությանը և բջիջների՝թթվածնով հարստացմանը։Այդ պատճառով է որ չամիչն ամրացնում է նյարդային համակարգը և հանգստացնող ազդեցություն թողնում։Կալիումը կարգավորում է թթվահիմնային հավասարակշռությունն արյան մեջ, ակտիվացնում է սրտի մկանային աշխատանքը, լավացնում է նյարդային իմպուլսների փոխանցումը, բարենպաստ ազդեցություն է թողնում երիկամների և մաշկի վրա։

Ավելի օգտակար է համարվում մուգ գույնի չամիչը։Այն անգամ պաշտպանում է կարիեսից և լնդերի հիվանդություններից։Նրանում պարունակվող հակաօքսիդանտներ (օլեանոլաթթու) ճնշում է մանրէների աճը որոնք դառնում է ստոմատոլոգիական խնդիրների պատճառ։Կալիումի պարունակության շնորհիվ այն վերացնում է այտուցվածությունը և ծառայում որպես միզամուղ միջոց Օգնում է օրգանիզմից հեռացնել թունավոր նյութերը։Չամիչը ցուցված է սրտանոթային հիվանդություններ և վեգետաանոթային դիստոնիա ունեցող մարդկանց։Ընդ որում չամիչն իր օգտակար հատկություններով տարբերվում է խաղողից։ Այն հրաշալիորեն օգնում է հազի ու բրոնխիտի ժամանակ (չամիչի թուրմը սոխի հյութով)։

Վնասակար հատկությունները Չամիչն ուտելուց առաջ հարկավոր է լավ լվանալ,եթե գնել եք խանութից կամ անծանոթ մարդուց քանի որ չորացնելիս հաճախ քիմիական տարբեր նյութեր են օգտագործվում որոնք վնասակար են առողջության համար։Խորհուրդ չի տրվում ուտել ճարպակալում, ստամոքսի խոցային հիվանդություն և սուր սրտային անբավարարություն ունեցող մարդկանց։Հակացուցված է նաև շաքարային դիաբետ ունեցող մարդկանց, ինչպես նաև նրանց որոնք ունեն բերանի խոռոչի խոցային հիվանդություն և տուբերկուլյոզ,քանի որ կարող է սրել վիճակը։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS