ՈՐ ՎԻՏԱՄԻՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱՐԵԼԱՎԵԼ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Մեր տեսողական համակարգը տառապում արժեքավոր վիտամինների և նուտրիենների բացակայությունից:Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել որ հատուկ լրացումները կամ դիետան հարուստ վիտամիններով,կարող է զգալիորեն նվազեցնել տեսողության խնդիրները

Վիտամին A Այս վիտամինը շատ կարևոր է օրգանիզմի համար մասնավորապես աչքի առողջության համար:Այն մտնում է աչքի ցանցաթաղանթի տեսողական պիգմենտային կազմի մեջ ռոդոպսինի։Նրա շնորհիվ մենք կարող ենք տեսնել մթության մեջ կամ խամրած լույսի տակ։Այս տարրի անբավարարությունը կարող է հանգեցնել աչքերի հեռատեսության և չորության երբ «ավազ կա աչքերում» զգացողություններ են առաջանում

Վիտամին C Բացի այն,որ վիտամին C-ն ամրացնում է իմունային համակարգը այն կարող է նաև կանխել տեսողության խնդիրները:Այն ունի հակաօքսիդիչ հատկություններ որոնք չեզոքացնում են ազատ ռադիկալները մարմնում:Այս վիտամինի պակասը կարող է հանգեցնել աչքի ցանցաթաղանթի ախտահարմանը և կենտրոնական տեսողության խանգարմանը

Օմեգա-3 ճարպային թթուներ Սրանք արժեքավոր նյութեր են,որոնք շատ օգտակար են աչքի առողջության համար:Օմեգա-3-ը օգնում է պաշտպանել տեսողական համակարգը բորբոքումներից և դեղին բծերի դեգեներացիայի հետ կապված խնդիրներից

Կարոտինոիդներ Ավելացրեք ձեր դիետայի ավելի շատ նարնջագույն բանջարեղեն քանի որ դրանք պարունակում են շատ կարոիտինոիդներ՝ակտիվ նյութեր որոնք համարվում են աչքերի լավագույն ընկերները:Այս խմբի ամենահզոր հակաօքսիդանտներն են լյուտեինը և զեակսանտինը,որոնք օգնում են պաշտպանել տեսողությունը օքսիդատիվ սթրեսից:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика