Սինգապուրի ազգային համալսարանի (NUS) հետազոտողները եզրակացրել են որ նրանց մոտ ովքեր անընդհատ թեյ են խմում ծերության ժամանակահատվածում ուղեղի ոլորտներն ավելի լավ են աշխատում,քան այն մարդկանց մոտ ովքեր թեյ չեն խմում:Գիտնականները հավաքագրել են 60 և ավելի բարձր տարիքի 36 մեծահասակներին՝մոտավորապես նույն առողջական արդյունքներով:
Նրանք վերլուծել են նյարդահոգեբանական թեստերի,մագնիսական ռեզոնանսային պատկերման (ՄՌՏ) արդյունքները և գտան,որ այն մարդկանց մոտ ովքեր 25 տարվա ընթացքում շաբաթական առնվազն չորս անգամ սև կանաչ թեյ կամ օլունգ թեյ են խմում,ուղեղի շրջանները փոխկապակցված են ավելի արդյունավետ եղանակով:
Ըստ գիտնականի այս ուսումնասիրության արդյունքներն առաջին ապացույցն են ուղեղի կառուցվածքի և տարիքային դեգրադացիայից այն պաշտպանելու համար թեյ խմելու օգուտների վերաբերյալ: