Մի քանի արդյունավետ բնական միջոց որոնք կօգնեն մեղմել հազն առանց վնասակար դեղամիջոցների գործածության

Հազը շնչառական համակարագի հիվանդույթունների մասին հուշող ամենատարածված ախտանշաններից մեկն է։Սա կրկնվող ռեֆլեքս է,որի միջոցով օրգանիզմը փորձում է ազատվել օտար մարմնից կամ հիվանդության հարուցիչներից։Շատ հաճախ հազը պահպանվում է անգամ հիմնական հիվանդությունը բուժելուց հետո,քանի որ երբեմն դրանից ազատվելն այդքան էլ հեշտ չի լինում։Այս տհաճ խնդրի դեմ մարդիկ սովորաբար պայքարում են հատուկ օշարակների,հաբերի կամ սառնաշաքարների միջոցով

սակայն նման դեղամիջոցները հաճախ են առաջացնում կողմնակի բարդություններ և ոչ միշտ են բավական արդյունավետ լինում:Սա է պատճառը,որ անգամ փորձառու մասնագետները հաճախ խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ ժողովրդական միջոցներին,որոնք փորձված են արդյունավետ ու չեն առաջացնում կողմնակի բարդություններ:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի արդյունավետ բնական միջոց, որոնք կօգնեն մեղմել հազն առանց վնասակար դեղամիջոցների գործածության։

  • Հավասար քանակությամբ խառնել տուղտի արմատներն ու տատրակի տերևները,այնուհետև ստացված խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու կես ժամ թրմել։Ստացված թուրմը հարկավոր է խմել օրական երկու անգամ՝ առավոտյան ու քնելուց առաջ,կես բաժակ։ Այն արդյունավետ է ինչպես չոր հազի դեպքում,այնպես էլ խոնավ
  • 1 թեյի գդալ աղացած սև պղպեղին ավելացնել մի բաժակ եռման ջուր,թրմել 10-15 րոպե,այնուհետև թուրմը քամել և ավելացնել 2 ճաշի գդալ մեղր։Ստացված թուրմը հարկավոր է խմել օրվա ընթացքում փոքր չափաբաժիններով
  • 2 ճաշի գդալ անիսոնի սերմերին ավելացնել 1 թեյի գդալ մեղր,այնուհետև ավելացնել նաև մի բաժակ ջուր ու եռացնել։Պատրաստի թուրմը քամել և ընդունել օրական 3 անգամ երկուական ճաշի գդալ
  • 1 թեյի գդալ մեղրին ավելացնել մի փոքր դարչին լավ խառնել,այնուհետև դնել մեղրը լեզվին և սպասել մինչև այն դանդաղ հալչի։Այս միջոցը շատ արդյունավետ է նոր ի հայտ եկող հազի և կոկորդի ցավի դեմ պայքարի համար

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS