Սպիները կախված իրենց խորությունից,կարող են լուրջ կոսմետիկ խնդիր դառնալ,չնայած դրանք հաճախ անցավ են լինում:Բազմաթիվ քսուքներ կան,որոնք «խոստանում» են մաքրել սպիները բայց անարդյունք: Սակայն դրանք մեծ քանակությամբ քիմիական տարրեր են պարունակում,որոնք կարող են բացասաբար անդրադառնալ մաշկի վրա:Ուշադրություն դարձրեք բնական միջոցներին որոնք ոչ միայն անվնաս են,այլև՝բավական արդյունավետ: Ձեզ ենք ներկայացնում քսուք,որը կօգնի ազատվել սպիներից՝ առանց մաշկը վնասելու:Այս արդյունավետ տնական դիմակը կօգնի 2 շաբաթում ազատվել սպիներից: Այս ամենի հետ մեկտեղ՝ այս քսուքը խորապես կսնուցի դեմքի մաշկը:
Բաղադրություն
- 1 բաժակ բնական մեղր
- Քառորդ բաժակ ձիթապտղի յուղ
- 7-8 կաթիլ լավանդայի եթերային յուղ
- Քառորդ բաժակ կակաոյի յուղ
Ջրի գոլորշու վրա հալեցրեք կակաոյի յուղը վերցրեք կրակի վրայից և ավելացրեք ձիթապտղի յուղը:Ապա ավելացրեք մեղրն ու լավանդայի յուղը:Ամբողջը լավ խառնեք,լցրեք տարայի մեջ երբ խառնուրդը սառչի, այն դրեք սառնարանում:15-20 րոպե անց քսուք պատրաստ է օգտագործման։Կանոնավոր կերպով՝ամեն առավոտ և երեկոյան,այն քսեք սպիների վրա:2 շաբաթից էլ քիչ ժամանակ անց կնկատեք փոփոխությունը
Սպիներից կօգնի ազատվել նաև չիչխանով դիմակը
- 2 թ/գ չիչխանի յուղ
- 5 թ/գ մեղրամոմ
- 1 ձվի դեղնուց
Չիչխանի յուղն ու մեղրամոմը տաքացրեք գոլորշու վրա,թողեք մի փոքր սառչի,ոչ տաք խառնուրդին ավելացրեք ձվի դեղնուցը:Խառնեք ամբողջը:Բարակ շերտով քսուքը տարածեք սպիների վրա Նման քսուքը հրաշալի է այրվածքների դեպքում: