Մասնագետները ներկայացրել են որն է լավագույն մթերքը զարկերակային ճնշման կարգավորման համար

Զարկերակային գերճնշումը բավական տարածված խնդիր է,որի վտանգը մարդիկ հաճախ թերագնահատում են։Այս հիվանդությունը բարձրացնում է մի շարք այլ վտանգավոր խանգարումների հավանականությունը,ուստի հարկավոր է միշտ զգոն լինել ու պահել ճնշման ցուցանիշները վերահսկողության տակ։ Այս խնդրի դեպքում շատ կարևոր նշանակություն ունի սննդակարգը,քանի որ սննդամթերքի տաբեր տեսակներ տարբեր կերպ են անդրադառնում մարդու օրգանիզմի վրա և կարող են անգամ զարկերակային ճնշման նվազման կամ բարձրացման պատճառ դառնալ։Սա է պատճառը,որ գերճնշումով հիվանդներին մասնագետները խորհուրդ են տալիս առաջին հերթին վերանայել սննդակարգն ու դրանում ներառել սննդամթերքի տեսակներ,որոնք կօգնեն խուսափել ճնշման բարձրացումից։

Գիտնականները զարկերակային գերճնշման դեպքում խորհուրդ են տալիս օգտագործել հնարավորինս շատ կաթնամթերք,քանի որ այն օգնում է նվազեցնել զարկերակային ճնշումը։Ավելի քան 7 հազար կամավորի մասնակցությամբ անցկացված հետազոտությունը ցույց է տվել,որ պարբերաբար ցածր յուղայնությամբ կաթ օգտագործելու դեպքում զարկերակային գերճնշման զարգացման հավանականությունը ցածր է լինում մոտ 7 անգամ։ Բացի այդ կաթն ու կաթնամթերքը հարուստ են կալիումով ու կալցիումով, որոնք շատ կարևոր նշանակություն ունեն օրգանիզմի համար և նույնպես կարող են նպաստել զարկերակային ճնշման կարգավորմանը։

Օրգանիզմի վրա դրական ազդեցություն կարող է ունենալ նաև բարձր յուղայնությամբ մթերքը,սակայն այս դեպքում կան որոշակի նրբություններ,որոնք հարկավոր է հաշվի առնել։Օրինակ՝պանիրը կարող է շատ օգտակար լինել,սակայն սննդակարգում ներառելու դեպքում այն հարկավոր է անպայման համադրել բուսական ծագման մթերքի հետ,իսկ թթվասերը կարող է հիանալի հավելում լինել աղցաններին՝թույլ տալովխուսափել վնասակար մայոնեզի գործածությունից։

Աղբյուր tert.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS