Աղիների միկրոֆլորան շատ կարևոր նշանակություն ունի օրգանիզմի համար,քանի որ առողջ աղիներն առանցքային դեր են խաղում վարակների դեմ պայքարում կատարելով իմունային օրգանի գործառույթները։Սա է պատճառը որ աղիներում ախտածին միկրոֆլորայի զարգացումը բացասաբար է անդրադառնում ընդհանուր ֆիզիկական ու հուզական վիճակի վրա
Ինքնազգացողության վատթարացումից խուսափելու համար հարկավոր է հետևել աղիների առողջ միկրոֆլորայի պահպանմանը ուստի մասնագետները ներկայացրել են լավագույն ըմպելիքները,որոնք կխթանեն առողջ բակտերիաների զարգացումն ու կբարելավեն աղեստամոքսային տրակտի վիճակը
Անանուխով թեյԱյս դեղաբույսի եթերային յուղերն արդյունավետ կերպով ոչնչացնում են աղիների վնասակար բակտերիաները։ Անանուխով թեյը հատկապես օգտակար կլինի գրգռված աղիների և փորափքանքի դեպքում
«Ոսկյա» կաթԱյս ըմպելիքն իր անվանումն ստացել է դրա բաղադրության մեջ պարունակվող քրքումի շնորհիվ Այս համեմունքը կաթին ավելացնելու դեպքում կարելի է ստանալ շատ օգտակար ըմպելիք,որը կբարելավի աղիների միկրոֆլորայի վիճակը և կնպաստի դրա առողջացմանը։Քրքումով կաթի գործածությունը խթանում է մարսողությունը և օգնում է պայքարել աղեստամոքսային տրակտի այնպիսի հիվանդությունների դեմ,ինչպիսին են փորլուծությունը, գրգռված աղու համախտանիշը,Կրոնի հիվանդությունը և այլն
Նեխուրի հյութ А,С,К վիտամիններով ու հակաօքսիդանտներով հարուստ այս հյութն օրգանիզմին տալիս է լյուտեոլին ֆլավոնոիդային նյութ,որը կանխում է աղեստամոքսային տրակտի օրգաններում բորբոքումների զարգացումը
Հալոե վերայի հյութԱյս ըմպելիքը բնական լուծողականի ազդեցություն է ունենում և օգնում է ազատվել աղիների բորբոքումից ու տհաճ զգացողություններից
Խնձորի քացախԱղիների համար լավագույն ըմպելիքների շարքին է դասվում նաև խնձորի քացախի լուծույթը Այն պարունակում է օրգանական նյութեր որոնք ազատում են աղիների միկրոֆլորան ախտածին բակտերիաներից Այս օգտակար ըմպելիքը պատրաստելու համար պարզապես հարկավոր է երկու թեյի գդալ խնձորի քացախն ու մեկ թեյի գդալ մեղրն ավելացնել 250 մլ գոլ ջրին ու խառնել մինչև մեղրը լուծվի
ԿեֆիրԿեֆիրը լավագույն կաթնաթթվային ըմպելիքն աղիների առողջ միկրոֆլորայի պահպանման համար։Այն պարունակում է մի շարք բակտերիաներ ու խմորասնկեր,որոնք դրական ազդեցություն են ունենում աղիների միկրոֆլորայի վրա։Իր այս օգտակար բաղադրության շնորհիվ կեֆիրն օգնում է ամրապնդել իմունային համակարգը
Անիսոնի թեյԱյս ըմպելիքը հիանալի միջոց է փորափքանքի դեմ պայքարի համար։Այն պարունակում է նյութեր որոնք չեզոքացնում են աղեստամոքսային տրակտում գտնվող մանրէներն ու բակտերիաները՝ դրանով իսկ նվազեցնելով կուտակվող գազերն ու խթանելով օգտակար բակտերիաների աճը
ՍուրճՍուրճը և առհասարակ դառը բաղադրիչներով ըմպելիքները դրական ազդեցություն են ունենում աղեստամոքսային տրակտի վրա՝ակտիվացնելով աղիների աշխատանքն ու նպաստելով դրանց մաքրմանը։Այդ բաղադրիչների շնորհիվ օրգանիզմն ավելի լավ է ազատվում նյութափոխանակության արգասիքներից ինչը խոչընդոտում է աղիներում վնասակար բակտերիաների աճին