Հրաշալի տնական քսուք էկզեմայի և չոր մաշկի համար

Էկզեման տարածված է մարդկանց 9-30 տոկոսի մոտ:Այն ի հայտ է գալիս ատոպիկ դերմատիտի և կոնտակտային դերմատիտի արդյունքում:Ատոպիկ դերմատիտը հիմնականում փոխանցվում է ժառանգաբար սակայն կարող է նաև առաջանալ փոշու բացիլների,մրսածության և օդի բարձր խոնավության պատճառով:Կոնտակտային դերմատիտը կարող է ի հայտ գալ որոշ մթերքների,քսուքների հանդեպ ալերգիկ ռեակցիաների պատճառով:Եթե էկզեմա է առաջացել մաշկի որևէ հատվածում շատ կարևոր է ուշադրություն դարձնել սննդին և օգտագործվող կոսմետիկ միջոցներին:Ձեզ ենք ներկայացնում տնական մի քսուք, որը, ինչպես նշում է healthyandnaturallife.com կայքը, կգոհացնի ձեզ:

  • Կես շի ծառի կարագ (Масло дерева ши)
  • Կես բաժակ կոկոսի յուղ
  • 1 ճ/գ մեղր
  • 20 կաթիլ լավանդայի յուղ
  • 5 կաթիլ թեյի ծառի յուղ

Պատրաստման եղանակը Կոկոսի յուղն ու շի կարագը հալեցրեք կաթսայի մեջ:Երբ համասեռ զանգված ստանաք,վերցրեք կրակից և թողեք խառնուրդը մի փոքր սառչի ավելացրեք 1 ճ/գ մեղր: Լավ խառնեք:Այնուհետև ավելացրեք մի քանի կաթիլ լավանդայի և թեյի ծառի յուղեր:Բոլոր բաղադրիչները խառնեք մինչև համասեռ զանգված ստանալը,ապա լցրեք տարայի մեջ և թողեք մի քանի ժամ: Կարող եք քսուքը պահել սառնարանում: Որոշ ժամանակ անց տարածեք քսուքը դեմքին: Այն կարող եք քսել մաշկի յուրաքանչյուր հատվածին:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS