Հարավային Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները խորհուրդ են տալիս հղիներին սննդակարգում ներառել ձկից պատրաստված ուտեստներ բայց ոչ ավելի,քան շաբաթական 3 անգամ:Ծովային ձկներից ճաշատեսակների կանոնավոր օգտագործման օգուտը շատ արևմտյան գիտնականների համար միանշանակ չէ:Նման կասկածները կապված են այն բանի հետ,որ ձկների շատ տեսակներ (շնաձուկ սուր ձուկ,թագավորական մակրել,թունայի որոշ տեսակներ)օրգանիզմում կարող են կուտակել ոչ միայն վիտամին D և օգտակար օմեգա-3 ճարպաթթուներ այլև կիսալյուտանտների:Այդ կիսալյուտանտների շարքում առավել վտանգավոր է սնդիկը։
Իսկ կալիֆոռնիացի հետազոտողները դիտել են եվրոպական 5 երկրների մայր-երեխա 805 զույգ:Հղիության ընթացքում ապագա մայրերը պատասխանում էին իրենց կողմից ձկան սպառման վերաբերյալ հարցաթերթիկի հարցերին:Բացի այդ նրանցից վերցվել են արյան նմուշներ սնդիկի մակարդակի հետազոտման համար:Երբ երեխաները գտնվում էին 6 և 12 տարեկանի միջև նրանք հետազոտվել են իրենց մետաբոլիկ առողջության վիճակի վերաբերյալ (MH)՝արյան մեջ խոլեստերինի մակարդակի որոշում,գոտկատեղի շրջագծի և արյան ճնշման չափում:Գիտնականները պարզել են,որ մետաբոլիկ առողջության լավագույն ցուցանիշները նկատվել են այն երեխաների մոտ որոնց մայրերը հղիության ընթացքում կերել են շաբաթական 1-3 չափաբաժին ձուկ:
Դրա հետ մեկտեղ ինչպես նշում են հետազոտության հեղինակները,մետաբոլիկ առողջության ցուցանիշների վատթարացում նկատվել է ինչպես այն երեխաների մոտ,որոնց մայրերը կերել են շաբաթական մեկ չափաբաժնից պակաս ձկնային ճաշատեսակներ այնպես էլ այն երեխաների մոտ,որոնց մայրերը յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում ավելի քան 3 բաժին ձուկ են օգտագործել սննդի մեջ
Գիտնականների կարծիքով վերջին երեւույթը կարող է մասամբ բացատրվել ձկների կուտակած կիսալյուտանտների վնասակար ազդեցությամբ:
interesnienovsti.ru