Գիտնականներն անց են կացրել հետազոտություն,որի շրջանակներում ուսումնասիրել են սննդամթերքի մի շարք տեսակներ,որոնք կարող են օգնել օրգանիզմին պայքարել տարբեր հիվանդությունների դեմ։Հետազոտության արդյունքում մասնագետներն առանձնացրել են հինգ տարածված մթերք,որոնք կօգնեն պաշտպանվել գաստրիտից և խոցային հիվանդությունից։Գաստրիտն ու խոցային հիվանդությունը համարվում են աղեստամոքսային տրակտի ամենատարածված հիվանդությունները որոնց դեմ պայքարում են հազարավոր մարդիկ։Այս խնդիրների ախտանշանները մեղմելու համար գաստրոէնտերոլոգները խորհուրդ են տալիս հրաժարվել յուղոտ մթերքից,սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել,որ բալանսավորված ու ճիշտ կազմված սննդակարգն օգնում է ոչ միայն մեղմել գաստրիտի և խոցերի ախտանշանները,այլև կանխում է նման խնդիրների զարգացումն ու անգամ նպաստում է դրանց բուժմանը։
Նման խանգարումների դեմ պայքարի համար շատ օգտակար է պրոբիոտիկներով հարուստ մթերքը,ուստի խորհուրդ է տրվում հարստացնել սննդակարգը կաթնամթերքով։Այս տարրերն արագացնում են ապաքինման գործընթացն ու օգնում են նվազեցնել հիվանդության ախտանշանների ինտենսիվությունը։Շատ օգտակար է նաև պարբերաբար կոճապղպեղ օգտագործելը։Այն ոչ միայն բուժում է խոցերն ու մարսողության խանգարումները,այլև ազատում է փորափքանքից ու փորկապությունից։Բացի այդ խորհուրդ չի տրվում հրաժարվել մրգերից,քանի որ դրանք նույնպես մեղմում են գաստրիտի ու խոցերի ախտանշանները և նպաստում են բուժման գործընթացի արագացմանը։
Այս խանգարումների դեմ պայքարի արդյունավետ միջոց է նաև մեղրը որը պաշտպանում է ստամոքսի ու աղիների լորձաթաղանթը գրգռող վնասակար մանրէներից Բացի այդ,օգտակար կարող է լինել նաև քրքումը որը հայտնի է,իր յուրահատուկ բաղադրությամբ և օգտակար նյութերով։Այս համեմունքը պայքարում է բորբոքումների դեմ՝օգնելով մեղմել գաստրիտի և խոցերի ախտանշաններն ու նպաստելով արագ ապաքինմանը,սակայն այն նաև հզոր հակաօքսիդանտ է,որը կանխում է այս հիվանդությունների զարգացումը։Մասնագետները վստահ են,որ բժշկի ցուցումներին հետևելու և սննդակարգում սննդամթերքի նշված տեսակները ներառելու դեպքում կարելի է ոչ միայն հեշտությամբ բուժել գաստրիտն ու խոցային հիվանդությունը այլև կանխել դրանց զարգացումն ու պահպանել աղեստամոքսային տրակտի առողջությունը։