Հինգ մթերք որոնք կպաշտպանեն թոքերը տարբեր հիվանդություններից

Թոքերը մարդու կարևորագույն օրգաններից են և դրանց ախտահարումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել և անգամ մահվան հանգեցնել թոքերի առողջական վիճակի թուլացման դեպքում դրանք դառնում են խոցելի տարատեսակ վիրուսների,բակտերիաների և այլ վնասակար տարրերի առջև,ինչը հատկապես վտանգավոր է վերջին շրջանում ամբողջ աշխարհում բռնկված COVID-19-ի համավարակի ֆոնին։Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հնարավորինս պաշտպանել թոքերն ախտածին տարրերից,ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ յուրահատուկ մթերք,որոնք կամրապնդեն թոքերի առողջությունն ու կպաշտպանեն հիվանդություններից։

Հունական ընկույզ Այս ընկույզները պարունակում են մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ,որոնք պաշտպանում են ասթմայից և շնչառական համակարգի այլ հիվանդություններից Օրական ընդամենը մի բուռ ընկույզ ուտելը կօգնի զգալիորեն բարելավել թոքերի առողջական վիճակը։

Լոբազգիներ Լոբազգիները հակաօքսիդանտների հարուստ աղբյուր են,որոնք օգնում են պահպանել նաև թոքերի առողջությունը։Հակաօքսիդանտները պայքարում են թոքերը վնասող ազատ ռադիկալների դեմ ուստի շատ կարևոր տարրեր են։ Սա է պատճառը,որ ամենօրյա սննդակարգում պետք է անպայման առկա լինեն նաև լոբազգիներ։

Հատապտուղներ Հատապտուղները պարունակում են հսկայական քանակությամբ հակաօքսիդանտներ և շատ օգտակար են թոքերի համար։Մասնագետները խորհուրդ են տալիս հարստացնել սննդակարգը հապալասով,լոռամրգով,խաղողով,ելակով ու աղնվամորիով։

Խնձոր Այս միրգը С և Е վիտամիների ինչպես նաև բետա-կարոտինի հարուստ աղբյուր է,իսկ այս սննդարար նյութերը շատ կարևոր են թոքերի առողջության պահպանման համար

Բրոկոլի Բրոկոլին նույնպես հարուստ է հակաօքսիդանտներով։Այս կանաչ բանջարեղենը շատ օգտակար է թոքերի քրոնիկ օբստրուկտրիվ հիվանդության դեպքում ուստի մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորինս շատ բրոկոլի օգտագործել։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS