Կվասը մարդկությանը հայտնի է դեռևս հին ժամանակներից։Նրանում պարունակվող կաթնաթթուն և քացախաթթուն հագեցնում են ծարավը խթանում մարսողությունը,լավացնում նյութափոխանակությունը և հանգստացնում նյարդային համակարգը։Նրա բաղադրիչ ֆերմենտներն ստամոքսում և աղիներում նվազեցնում են հիվանդածին մանրէների քանակը,բարձրացնում են մկանների տոնուսը,հանգստացնում,ամրացնում անոթները և սրտամկանը։Բացի այդ կվասը պարունակում է նաև վիտամիններ,ամինաթթուներ և միկրոտարրեր,որոնք դրական ազդեցություն են գործում օրգանիզմի վրա ավիտամինոզի,ցինգայի,ատամների դյուրաբեկության և էմալի վնասման դեպքում։
Կվասի թթուները իմունամոդուլյատոր ֆունկցիա ունեն,օգնում են պայքարել հիպերտոնիայի և դիսբիոզի դեմ։Կվասի ազդեցությունը համեմատելի է կեֆիրի և կումիսի հետ։Նրանում պարունակվող վիտամին B-ն ամրացնում է մազերը և բնական փայլ հաղորդում։PP և E վիտամինները առողջացնում են մաշկը,լավացնում գույնը հարթեցնում փոքր կնճիռները։Կվասը նաև մանրէասպան ազդեցությամբ է օժտված։Նրա միջավայրում ոչնչանում են տիֆի, խոլերայի, սիբիրյան խոցի և այլ վարակների հարուցիչները։
Չնայած շաքարի պարունակությանը կվասը դիետիկ ըմելիք է համարվում։Ուտելուց առաջ կվաս խմելու դեպքում առաջնային քաղցը հագենում է,ինչի արդյունքում պակասում է նաև ուտելու ցանկությունը Վնասակար հատկությունները Խորհուրդ չի տրվում օգտագործել լյարդի ցիրոզ,հիպոտոնիա և գաստրիտ ունեցող մարդկանց ։Հակացուցված է ստամոքսի բարձր թթվայնություն ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց հոդատապ երիկամների և միզուղիների հիվանդություններ ունեցող մարդկանց։Խորհուրդ է տրվում չօգտագործել հղիության և կրծքով կերակրման ընթացքում։