Կանանց ու տղամարդկանց մոտ քաղցկեղի վաղ փուլի ախտանշաններ, որոնք չի կարելի անտեսել

2015 թվականին քաղցկեղի ամերիկյան միությունը միայն ԱՄՆ-ում գրանցել է քաղցկեղի 1.5 միլիոն դեպք: Բոլոր մասնագետները նշում են, որ նախնական փուլում քաղցկեղի հայտնաբերումը որոշիչ նշանակություն ունի հիվանդության դեմ պայքարելու հարցում:

Գոյություն ունեն մի քանի ախտանշաններ, որոնք չի կարելի ոչ մի դեպքում անտեսել, քանի որ դանք վկայում են քաղցկեղի զարգացման մասին: Մասնագետները խորհուրրդ են տալիս ուշադրություն դարձնել օրգանիզմում կատարվող բոլոր փոփոխություններին, քանի որ դրանք կարող են լինել, ոչ միայն քաղցկեղի այլ նաև մի շարք այլ հիվանդությունների ախտանշաններ:

Ներքոթվարկյալ ախտանշանների առկայության դեպքում խորհուրդ է տրվում անցնել քաղցկեղածին բջիջների հայտնաբերման հետազոտություն:

Հիշեք որ, այդ ախտանշանները նշանակում են միայն այն, որ ձեզ հարկավոր է դիմել բժշկի:

1. Կնոջ մոտ փորի փքվածություն Անբացատրելի ու քրոնիկ փորափքանքը վկայում է ձվարանի քաղցկեղի մասին: Ինչպես նշում են մասնագետները, ձվարանի քաղցկեղը, դա քաղցկեղի այն տեսակն է, որ «լուռ սպանում է մարդուն»: Սովորաբար շատ քչերն են ուշադրություն դարձնում այն հանգամանքի վրա, որ ճաշելուց հետո նրանց ստամոքսը կանոնավոր կերպով շատ արագ ուռչում է: Մասնագետները նշում են, որ եթե ստամոքսի փքվածության զգացողությունը առաջանում է շատ արագ և զուգահեռ կանոնավոր կերպով ցավեր են առաջանում գոտկատեղում, ապա հարկավոր է այցելել բժշկի, հատկապես, եթե այդ ախտանշանները արտահայտվում են մի քանի շաբաթ շարունակ:

2. Կանանց մոտ ոչ կանոնավոր արնահոսություն Ցանկացած արնահոսություն, որը տեղի է ունենում դաշտանդադարից հետո կամ կապ չունի դաշտանային ցիկլի հետ, կարող է վտանգավոր լինել: Դա կարող է վկայել էնդոմետրիայի կամ արգանդի վզիկի քաղցկեղի մասին:

Մասնագետները նշում են, որ ցանկացած արնահոսություն և առավել ևս արյան լերդացած մասնիկների առկայությունը նրանցում կարող են վկայել այն մասին, որ առկա է խնդիրներ և հարկավոր է շտապ դիմել բժշկի:

3. Փորի ցավեր ու փոքր կոնքի ցավեր՝ կանաց մոտ Փոքր կոնքի օրգաններում կամ որովայնում ցավերը կարող են վկայել ձվարանների հետ կապված խնդիրների մասին, իսկ եթե այդ ցավերը ուղղեկցվում է նաև փորի փքվածությամբ, ախորժակի կամ միզարձակման հետ կապված խնդիրներով, հարկավոր է անմիջապես դիմել բժշկի: Ինչպես նշում են քաղցկեղի ամերիկյան միության մասնագետները, այդ ախտանշաններն արտահայտվում են նաև այն դեպքում, երբ առկա է քաղցկեղ կամ այլ խնդիրներ:Քաղցկեղի դեպքում այդ ախտանշանները կայուն են ու կանոնավոր:

4. Սուր մեջքի ցավեր տղամարդկանց մոտ Այդ խնդիրը կարող է ունենալ մի շարք պատճառներ, որոնցից մեծ մասը կապված չեն քաղցկեղի հետ: Այնուամենայնիվ հաստաղիքի ու շագանակագեղձի քաղցկեղը գրեթե միշտ ուղեկցվում են մեջքի սուր ցավերով: Խոսքը վերաբերվում է ոչ թե հազվադեպ հանդիպող մկանային ցավերին,այլ կանոնավոր ցավերին:

5. Տղամարդկանց ամորձիներում փոփոխություններ Որպեսզի կարողանաք խուսափել այդ օրգանի քաղցկեղից, հարկավոր է կանոնավոր կերպով կատարել վերջինիս մոնիտոր, որը ցույց կտա որ այդ օրգանի չափսերն ու ձևը փոփոխման չեն ենթարկվել: Մասնագետները նշում են, որ նրանց վրա ավելորդ որևէ բանի նորագոյացության դեպքում հարկավոր է դիմել բժշկի:Խնդիրը կայանում է նրանում, որ ամորձիների քաղցկեղը զարգանում է շատ արագ, ի տարբերություն շագանակագեղձի քաղցկեղի՝որ զարգանում է շատ դանդաղ: Այն կարող է անգամ զարգանալ մեկ գիշերվա ընթացքում:

6. Տղամարդկանց մոտ աճուկների շրջանում, ազդրերում կամ կոնքում առկա ցավեր Շագանակագեղձի քաղցկեղը կարող է արտահայտվել ոչ միայն մեջքի ցավերով, այլ նաև աճուկներում, կոնքերում ու նստատեղեում առկա ցավերով: Նույն ախտանշաները բնորոշ են նաև ամորձու քաղցկեղին: Հարկավոր է հիշել, որ ցանկացած քրոնիկ ցավ, կամ այտուցվածություն վկայում է որևէ լուրջ հիվանդության մասին:

7. Կանանց ու տղամարդկանց մոտ շարունակական հազը Որպես կանոն, հազը դա մրսածության հետևանք է: Սակայն ոչ այն դեպքում, երբ այն մարդուն տանջում է ամիսներ շարունակ, քանի որ այդ դեպքում այն կարող է վկայել վահանագեղձի, կոկորդի կամ թոքերի քաղցկեղի մասին:Հետազոտողները նշում են,որ շատերը գիտեն, որ հազն ու հարբուխը իրար հետ փոխկապակցված են, սակայն եթե հազն ամիսներ շարունակ չի անցնում, ապա հարկավոր է դիմել բժշկի:

8. Կանանց ու տղամարդկանց մոտ միզարձակման հետ կապված խնդիրներ Եթե կանոնավոր կերպով խնդիրներ են առաջանում միզարձակման կամ աղիների դատարկման հետ, ապա դա կարող է վկայել բավականին լուրջ խնդիրների մասին: Healthline ամսագիրը գրում է, որ աղիների հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ բոլորի մոտ, սակայն լուրջ փոփոխություններ, քրոնիկ ցավեր, փորի փքվածության զգացողությունը կարող է վկայել ուղիղ աղիքի քաղցկեղի մասին: Եվս մեկ ախտանշան է հանդիսանում կղանքի մեջ արյան առկայությունը, որի դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկի:

9. Կանանց ու տղամարդկանց մոտ քաշի կտրուկ կորուստ Կտրուկ ու անբացատրելի քաշի կորուստը կարող է մի քանի պատճառ ունենալ, սակայն նրանք բոլորն էլ շատ լուրջ են: Այդպես են դրսևորվում նաև քաղցկեղի որոշ տեսակներ: Քաղցկեղի ամերիկյան միությունը նշում է, որ անգամ առանց պատճառի 5 կիլոգրամի կորուստը կարող է վկայել քաղցկեղի մասին: Սովորաբար նման ախտանշանները վկայում են ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի, կերակրափողի կամ թոքերի քաղցկեղի մասին: Սթրեսը ևս կարող է դառնալ այդ ամենի պատճառ, սակայն ամեն դեպքում հարկավոր է հանձնել արյան անալիզ՝ պատճառները պարզելու համար:

10. Կանանց ու տղամարդկանց մոտ կրծքի շրջանում փոփոխությունների առաջացումը Շատ մարդիկ կարծում են, որ կրծքագեղձի քաղցկեղը բնորոշ է միայն կանանց: Իրականում դա այդպես չէ, քանի որ այն հանդիպում է նաև տղամարդկանց մոտ: Նրա 1-ին ախտանշանն է կրծքի շրջանում անհասկանալի բնույթի կոշտուկների առաջացումը: Մասնագետները նշում են, որ տղամարդիկ սովորաբար անտեսում են այդ ախտանշանները, սակայն 1% դեպքերում այն զարգանում է տղամարդկանց մոտ և գրեթե բոլոր դեպքերում հիվանդները շատ ուշ են դիմում բժշկի: Կաթնագեղձերի քաղցկեղի վաղ հայտնաբերման դեպքում, այն բավականին արդյունավետ ու հեշտ է բուժվում:

11. Կանանց ու տղամարդկանց մոտ ավշային հանգույցների մեծացում Խոսքը վերաբերվում է մի քանի գեղձերի, որոնք առկա են մարմնի մի քանի հատվածներում, մասնավորապես պարանոցում ու թևատակերում: Ավշային հանգույցների մեծացումը շատ դեպքերում առաջանում է մրսելու հետևանքով: Մասնագետները նշում են, որ եթե այտուցվածությունը չի անցնում 2-ից 4 շաբաթվա ընթացքում, հարկավոր է դիմել բժշկի:

12. Կանանց ու տղամարդկանց մոտ մաշկի վիճակի փոփոխություն Հարկավոր է հետևել մաշկի վրա հայտնված ցանկացած նոր գոյացության զարգացման ընթացքին, քանի որ քաղցկեղի այս տեսակը շատ վտանգավոր է և հեշտ հայտնաբերվում է վաղ շրջանում: Մարմնի վրա ցանկացած նոր խալի հայտնվելու դեպքում հետևեք վերջինիս գույնի, ձևի փոփոխությանը և անհրաժեշտության դեպքում դիմեք բժշկի: Մասնագետները նշում են, որ քաղցկեղածին բջջի հայտնաբերման դեպքում, այն հանարովոր է անմիջապես վերացնել:

13. Կանանց ու տղամարդկանց բերանում ցանկացած փոփոխություն Առաջին հերթին հարկավոր է ուշադրություն դարձնել բերանի խոռոչում անհասկանալի բնույթի կարմիր ու սպիտակ կետերի հայտնվելուն, հատկապես եթե ծխում եք: Քաղցկեղի ամերիկյան միության մասնագետները նշում են, որ լեզվի վրա և բերանի խոռոչում սպիտակ կետերի առկայությունը կարող է վկայել նախաքաղցկեղային վիճակի մասին: Ցանկացած տեսակի փոփոխություններ, որոնք արագ չեն անցնում, պետք է ստուգվեն բժշկի կողմից:

14. Կանանց ու տղամարդկանց մոտ ուժեղ քրոնիկ հոգնածություն Խոսքը վերաբերվում է առանց որևէ պատճառի հոգնածության առաջացանը: Եթե ամեն առավոտ դուք ձեզ ավելի վատ եք զգում քան երեկոյան, ապա հարկավոր է դիմել բժշկի: Քաղցկեղի ամերիկյան միության մասնագետները նշում են, որ հոգնածությունը շատ կարևոր ախտանշան է, հատկապես եթե այն ժամանակի ընթացքում ավելի ուժեղ է արտահայտվում: Նման կերպ սովորաբար դրսևորվում է լեյկեմիան կամ քաղցկեղի այլ տեսակները:Այս դեպքում ևս հարկավոր է դիմել բժշկի և հետազոտվել:

Այսպիսով մասնագետները կոչ են անում բոլորին, այս ախտանշանների առկայության դեպքում անմիջապես դիմել բժշկի ու հետազոտվել, քանի որ ներկայիս ժամանակակից բժշկության շրջանում քաղցկեղը հնարավոր է բուժել, եթե այն հայտնաբերվի վաղ շրջանում:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика