Արյան շրջանառության վատթարացումը բավական տարածված խնդիր է։Ընդ որում տարիքի հետ այն,որպես կանոն էլ ավելի է խորանում,ինչի հետևանքով 60 տարեկանից բարձր մարդկանց շուրջ 80% այս կամ այն կերպ բախվում են արյան շրջանառության խանգարումներին։Այս խնդիրն առաջին հերթին բացասաբար է անդրադառնում վերջույթների վրա՝դառնալով բավական տհաճ զգացողությունների զարգացման պատճառ,սակայն բարեբախտաբար կան շատ արդյունավետ միջոցներ որոնք կօգնեն խթանել արյան հոսքն ու կարգավորել արյան շրջանառությունը։Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն բնական միջոցներն արյան շրջանառության կարգավորման և անոթների սպազմից ազատվելու համար։
Գինգկո բիլոբա Այս բույսի հյութահանուկը կարելի է ընդունել դեղահաբերի կամ դեղապատիճների տեսքով։Ամեն օր այս բնական միջոցն ընդունելը կօգնի զգալիորեն բարելավել արյան շրջանառությունն ու ազատվել դրա հետևանքով ի հայտ եկող տհաճ զգացողություններից
Մանանեխ սարեպտական Մանանեխով սպեղանիները հայտնի են իրենց ջերմացնող հատկությամբ և հաճախ են կիրառվում մատները ջերմացնելու համար։Մաշկին դնելու դեպքում այս սպեղանիները կօգնեն խթանել արյան շրջանառությունը տեղային մակարդակով
Կոճապղպեղ Կոճապղպեղը կարգավորում է զարկերակային ճնշումն ու արյան մեջ խոլեստերինի մակարդակը ինչն էլ նպաստում է ամբողջ մարմնում արյան շրջանառության բարելավմանը Այն կարելի է կիրառել որպես համեմունք ՝ ավելացնելով տարբեր ուտեստներին, ըմպելիքներին և անգամ թխուկներին
Կարմիր պղպեղ Կարմիր պղպեղը հիանալի բնական միջոց է Ռեյնոյի համախտանիշի տհաճ դրսևորումները մեղմելու համար։Պարզապես հարկավոր է 1:50 հարաբերակցությամբ խառնել պղպեղի փոշին ու բուսական յուղը այնուհետև ստացված խառնուրդը քսել մատներին ու լավ մերսել մինչև այն հնարավորինս ներծծվի
Ապուզան (իշախոտ) երկամայա Այս բույսի սերմերից ստացվող յուղը հարուստ է գամա-լինոլենաթթվով որն օգնում է ազատվել մատների թմրածությունից։Պարզապես հարկավոր է քսել յուղը մատներին ու մերսել մինչև ներծծվի
Սխտոր Վաղուց հայտնի է,որ սխորը դրական ազդեցություն է ունենում անոթների վրա ուստի մասնագետները խորհուրդ են տալիս այն ուտել ամեն օր կամ ընդունել դեղապատիճների մեջ լցված փոշու տեսքով օրական 800 մգ։