Ինչ է թոքաբորբն ու որոնք են դրա հիմնական ախտանշանները

Թոքաբորբը բավական ծանր ու տարածված բորբոքային հիվանդություն է,որն ախտահարում է թոքերն ու կարող է անգամ մահվան ելք ունենալ։Հիվանդությունը կարող է շատ ծանր ընթացք ունենալ և ուղեկցվել մի շարք տհաճ ախտանշաններով,ուստի հարկավոր է հնարավորինս արագ դիմել մասնագետին և սկսել բուժումը։Թոքաբորբի բարեհաջող բուժման համար հարկավոր է զգոն լինել և չանտեսել հիվանդության առաջին նախանշանները,ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը,որոնք կօգնեն տարբերել թոքաբորբը նմանատիպ ախտանշաններով դրսևորվող այլ հիվանդություններից։

Թոքաբորբի դեպքում բորբոքային գործընթացները զարգանում են թոքաբշտերում (ավեոլներ),որոնցով ավարտվում են բրոնխները և որոնցում էլ տեղի է ունենում արյան հետ գազերի փոխանակության գործընթացը։Ավելոլներ շնորհիվ հեմոգլոբինն ազատվում է ածխաթթու գալից և կուտակում է թթվածին,որն էլ արյան հոսքի միջոցով փոխանցվում է օրգանիզմի հյուսվածքներին։ Թոքաբորբի ժամանակ ավեոլները լցվում են հեղուկով և չեն կարողանում մասնակցել գազերի փոխանակությամբ գործընթացին։Երբ բորբոքումը տարածվում է թոքերի հյուսվածքների մեծ մասի վրա,ի հայտ են գալիս շնչառական խնդիրներ և մարդն սկսում է շնչահեղձ լինել։

Սա է պատճառը,որ թոքաբորբի առաջին ախտանշաններից են լինում հևոցն ու շնչառական այլ խնդիրները,ուստի նման բարդությունների դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։Բացի այդ թոքաբորբի դեպքում մանրէների կենսագործունեության արգասիքները կարող են հայտնվել արյան մեջ, ինչը խիստ բացասաբար է անդրադառնում ինքնազգացողության վրա։Նման դեպքերում հիվանդի մոտ կարող է նկատվել ընդհանուր թուլություն,ախորժակի կորուստ,գլխացավեր,քնկոտություն,իսկ որոշ դեպքերում անգամ զառանցանքով ուղեկցվող տենդ։Այս հիվանդությունն սկսում է ուղեկցվել կրծքավանդակի ցավերով այն ժամանակ երբ բորբոքային գործընթացը հասնում է թոքամզին (պլևրա)։Նման ցավերը հուշում են կռուպոզ թոքաբորբի մասին,որն ավելի ծանր ընթացք է ունենում քան հասարակ թոքաբորբը։

Բացի այս թոքաբորբի մասին հուշող գլխավոր ախտանշանների շարքին է դասվում նաև հազը։ Այս հիվանդության դեպքում հիվանդը կարող է զգալ,որ հազը կրծքավանդակի խորքից է իսկ մասնագետը բուժզննման ընթացքում կնկատի նաև թոքաբորբին բնորոշ արտասովոր ձայնը։Միևնույն ժամանակ որոշ դեպքերում հազը որպես ախտանշան կարող է և բացակայել։Օրինակ ինտերստիցիալ թոքաբորբի դեպքում,որի ժամանակ բորբոքվում են ոչ թե ավեոլներն,այլ դրանց աշխատանքն ապահովոր շարակցական հյուսվածքները,հազվադեպ է նկատվում հազ։ Նման դեպքերում հիվանդությունը հնարավոր է ախտորոշել միայն ռենտգենյան հետազոտության արդյունքների հիման վրա,իսկ հասարակ բուժզննումն անարդյունավետ կլինի։

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика