Ինչ բուժիչ հատկություններով է օժտված երիցուկի թեյը և որ հիվանդությունների դեպքում է այն խորհուրդ տրվում օգտագործել

Թեյը թերևս ամենաշատ օգտագործվող ըմպելիքն է ջրից հետո։Իսկ դեղաբույսերով պատրաստվող թեյերից ամենաընդունվածն ու սիրվածն էլ երևի թե երիցուկով թեյն է։Երիցուկը հզոր անտիօքսիդանտներ է պարունակում:Ինչ բուժիչ հատկություններով է օժտված երիցուկի թեյը և որ հիվանդությունների դեպքում է այն խորհուրդ տրվում օգտագործել

1.Աղե–ստամոքսային տրակտի հիվանդություններ. հանում է ցավն ու վերացնում է բորբոքումները

2.Ցավոտ դաշտանի դեպքում․հանգստացնող ազդեցություն է գործում արգանդի պատերի վրա և հանում է սպազմն ու ցավը։Նաև կարգավորում է ցիկլը առատ արյունահոսությունը

3.Անքնության դեպքում.երիցուկով թեյը մեղրի հետ միասին լիովին կարող են փոխարինել քնաբեր հաբին կամ հանգստացնող կաթիլներին

4.Սթրեսի դեպքում.այն իսկական հակադեպրեսանտ է։ Բարձրացնում է նյարդային համակարգի համար պատասխանատու սերոտոնին և մելատոնին հորմոնների մակարդակը

5.Միգրենի դեպքում.երբ զգում եք որ պետք է միգրեն սկսվի խմեք երիցուկով,ուրցով և անանուխով թեյ՝հավասար խառնուրդով

6.Թուլացած դիմադրողականության դեպքում.բարձրացնում է օրգանիզմի պաշտպանիչ հատկությունները

7.Մրսածության և գրիպի դեպքում.օժտված է ջերմիջոցնող,քրտնացնող,հակաբորբոքային ազդեցությամբ

8. Թուլացած սրտանոթային համակարգի դեպքում.իջեցնում է ճնշումը,ջրիկացնում և մաքրում է արյունը վատ խոլեստերինից

9.II տիպի շաքարախտի դեպքում.Իջեցնում է ինսուլինի մակարդակը,օգնում է խուսափել շաքարախտի բարդություններից

10.Ալերգիաների դեպքում.օգնում է ճնշում գործադրել իմունային համակարգի վրա ազդող ալերգենների վրա

11.Սեբորեայի և մազաթափության դեպքում.օգնում է ազատվել թեփից,մազերին փայլ է տալիս և հաճելի ոսկեգույն երանգ

12.Մաշկային խնդիրների դեպքում. հանում է գրգռվածությունն ու կարմրությունը,օգնում է բուժել տարբեր տեսակ էկզեմաները

Հիշեք սակայն. երիցուկի թեյը հակացուցված է հղիներին այն չի կարելի օգտագործել,քանի որ ֆիտոհորմոնների ազդեցության տակ մեծանում է վիժման սպառնալիքը Երիցուկը արգելված է նաև այն մարդկանց,որոնք արյունը ջրիկացնող դեղորայք են ընդունում

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար:newsgoodtime.ru կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ բուժման նպատակներով)։Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր,խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика