Ինչպես բուժել ճիճվակրությունը. բաղադրատոմսեր

Բացի գուշակություններից, պայծառատես Վանգան նաև կարողանում էր զանազան հիվանդություններ բուժել բույսերի միջոցով: Նա երբեք չի հերքել բժշկության դրական կողմերը, բայց հաճախ ասել է, թե դեղերի շատ կիրառությունը վտանգավոր է, քանի որ դրանք «խցանում են մարդ-բնություն կապը»:

1. Կլոր որդերի դեպքում հարկավոր է խառնել ½ կգ սպիտակ ճագոմի (омела белая) տերևները, ½ կգ սպիտակ ճագոմի հատապտուղները և 1 գրամ կատվախոտի արմատը, տրորել հումքը և դարձնել փոշի, այնուհետև ընդունել օրական 3 անգամ կես գրամ:

2. Դդմի սերմերը մաքրել, մանրացնել մսաղացով, այնուհետև ամեն առավոտ սոված փորին ուտել 2 ճաշի գդալ ստացված հումքից և խմել մեկ բաժակ տաք կաթ: Մեկ ժամ անց հարկավոր է խմել լուծողական միջոց:

3. Լյարդն ու լեղապարկը ախտահարող լյամբլյաներից կարելի է ազատվել՝ պարբերաբար կես բաժակ թթու կաղամբի աղաջուր խմելով:

4. Մեկ գլուխ սոխը կամ սխտորը մանրացնել, ավելացնել մի բաժակ ջուր, թրմել ամբողջ գիշեր և ստացված թուրմը խմել առավոտյան սոված փորին:

5. 5-6 պճեղ սխտորը մանրացնել ու ավելացնել մի բաժակ տաք ջուր: Ընդունել որպես ընդհանուր հակահելմինտային միջոց:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика