Steptohealth.ru կայքը գրում է որ հում կարտոֆիլը հաջողությամբ կարող է օգտագործվել մաշկի խնամքի համար
Օգնում է ազատվել աչքերի տակի պարկերից Մեծ քանակով հակաօքսիդանտներ և վիտամին C պարունակող մթերքը դրական ազդեցություն է ունենում արյան շրջանառության վրա։ Հատկապես արդյունավետ է հում կարտոֆիլը
Դեմքից հեռացնում է պիգմենտային հետքերը Սրանք առավել հաճախ հանդիպում են մեծահասակների շրջանում։Կորտոֆիլի օգտագործման դեպքում կարող եք նվազեցնել դրանց քանակը
Կանխարգելում է մաշկի վաղաժամ ծերացումը Արևի ճառագայթների ազդեցության մաշկի չորության և ոչ բավարար խոնավեցման դեպքում մաշկը սկսում է արագ ծերանալ։Սա կանխարգելելու նպատակով կարող եք կարտոֆիլի փոքր կտորով մերսում անել
Պայքարում է ակնեի դեմ Հում կարտոֆիլը վիտամին C կալիում,պղինձ է պարունակում։Այս բոլոր նյութերը նպաստում են մաշկի մաքրմանը և օգնում են ազատվել տոքսիններից Դա օգնում է ակնեի բուժման դեպքում
Հանգստացնում է մաշկը Վատ քնելու սթրեսի հոգնածության ամենօրյա հոգսերի պատճառով մաշկը կորցնում է թարմությունը։Այս խնդրից խուսափելու համար խորհուրդ է տրվում ավելի շատ ջուր օգտագործել լավ հանգստանալ միզամուղ հատկություն ունեցող մթերք օգտագործել ինչպես նաև մաշկը խնամելու համար պարբերաբար հում կարտոֆիլ օգտագործել Հարկավոր է կարտոֆիլը քերիչով մանրացնել,ավելացնել մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութ։Այս միջոցը հարկավոր է օգտագործել քնելուց առաջ։Քսեք այն դեմքին սպասեք 15-20 րոպե։Լվացեք դեմքը տաք ջրով։