Բժիշկները համոզված են, որ գրեթե ամեն օր կծու բիբար և համեմունքներ օգտագործողները 14 տոկոսով ավելի երկար են ապրում այն մարդկանցից, ովքեր սննդակարգում հազվադեպ են դրանք օգտագործում:
Համեմունք օգտագործող մարդիկ սովորաբար չեն չարաշահում ճարպոտ կերակուրը կամ քաղցրավենիքը, քանի որ համեմունքները նվազեցնում են այդ ցանկությունը:
Կծուն ու համեմունքները ամրապնդում են իմունային համակարգը, քանի որ հակաբորբոքային հատկություններ ունեն:Կծուն ու համեմունքները արագացնում են մետաբոլիզմի պրոցեսը: Կերակուրն արագ է մարսվում, ավելորդ կալորիաներն «այրվում» են:
Կծուն ու համեմունքները դրական ազդեցություն են ունենում արյունատար անոթների վրա, արյան մեջ խոլեստերինի մակարդակը չի գերազանցում նորման: