Թոքերի քաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է,որը տարեկան հազարավոր մարդկանց կյանք է խլում։Այս հիվանդությունը կարող է շատ երկար ժամանակ մնալ աննկատ ինչի պատճառով հայտնաբերվում է բավական ուշ։Այնուամենայնիվ սա այն ախտաբանություններից է որի վաղ ախտորոշումը զգալիորեն բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը,ուստի հիվանդութան մասին հուշող ախտանշաններն իմանալը շատ կարևոր է
Ինչպես գրում է Express պարբերականը,Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայության՝National Health Service-ի (NHS) մասնագետները ներկայացրել են այս հիվանդության տիպիկ ու ատիպիկ ախտանշանները նշելով,որ նման ախտանշաններից մեկը կարող է լինել ստրիդորը,որին ոչ բոլորն են պատշաճ ուշադրություն դարձնում։Ստրիդորը տերմին է որով բնութգրվում է աղմուկով սուլոցով ու կտրուկ ձայներով ուղեկցվող շնչառությունը
Սովորաբար նման աղմուկը լսվում է շնչելիս ինչը պայմանավորված է լինում շնչուղիների մասնակի խցանմամբ Այն զգացվում է ոչ թե կրծքավանդակում այլ շնչափողում,կոկորդում կամ ըմպանում Ավելին աղմուկը կարող է սկսվել ցածր ձայներից,իսկ ավելի ինտենսիվ շնչառության դեպքում դրսևորվել բարձր ձայներով
Մասնագետներն ընդգծում են որ ստրիդորը ոչ միշտ է լինում թոքերի քաղցկեղի ախտանշան։Այն հաճախ է հանդիպում երեխաների մոտ վերին շնչուղիների վարակների դեպքում։Բացի այդ ստրիդորը կարող է լինել քրոնիկ և պայմանավորված լինել բնածին հիվանդություններով։Մեծահասակների մոտ այս խնդիրը հազվադեպ է հանդիպում իսկ քրոնիկ բնույթ կրելու դեպքում հուշում է շատ լուրջ հիվանդությունների մասին