Մարդիկ ովքեր հաճախ են ունենում այրոցներ,դիետոլոգները խորհուրդ են տալիս հատուկ տետր պահել,որտեղ դուք պետք է գրեք ձեր կերած յուրաքանչյուր կերակուր Վիճակագրությունը կօգնի որոշել թե որ սննդի արդյունքում է տհաճ զգացողություն առաջանում։ Մասնագետները կարող են շատ խորհուրդներ տալ այրոցներից ազատվելու վերաբերյալ առանց դեղորայքի և դեղամիջոցների օգտագործման
Օրինակ պատրաստեք հագեցած նախաճաշ և շատ համեստ ընթրիք:Այս սննդակարգը կկարգավորի նյութափոխանակությունը և կազատի այրոցից։Պետք է հաշվի առնել,որ այրոց հաճախ առաջացնում են թթվային խմիչքներն ու ուտեստները ինչպես նաև գարեջուրը,գինին շոկոլադը,սուրճը և կծու սնունդը:Հատկանշական է որ բորբոքման վրա կարող է ազդել նաև սթրեսի բարձր մակարդակը:Նման եզրակացության են եկել գիտնականները
Կա մթերքների մի խումբ որոնք կարող են վերացնել այրոցը: Այն ներառում է ալոե վերայի հյութ,քրքում,կոճապղպեղ,տերլազարդ և կանաչ բանջարեղեն,ինչպես նաև սովորական ջուր:Բժիշկների ընդհանուր խորհուրդները պարզ են հագեք ազատ հագուստ,որը չի կաշկանդում որովայնը,մի կերեք քնից երեք ժամ առաջ և այնպես քնեք,որ գլուխը միշտ բարձր լինի