Երկու օգտակար ու արդյունավետ թուրմի բաղադրատոմս, որոնք կօգնեն արագացնել բուժման գործընթացն ու մեղմել հոդացավերը:

Հոդացավերը կարող են պայմանավորված լինել տարբեր պատճառներով սակայն ցանկացած դեպքում դրանք բավական տհաճ խնդիր են յուրաքանչյուրի համար:

Սովորաբար նման դեպքերում մասնագետները նշանակում են ցավազրկող ու հակաբորբոքային ազդեցությամբ օժտված քսուքներ, որոնք օգնում են մեղմել ցավը, սակայն լինում են դեպքեր, երբ այս արտաքին օգտագործման դեղամիջոցները բավական արդյունավետ չեն լինում:

Նման դեպքերում մասնագետները հորդորում են ընդունել նաև բուժիչ թուրմեր, որոնք հիանալի հավելում կարող են լինել հիմնական բուժմանը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու օգտակար ու արդյունավետ թուրմի բաղադրատոմս, որոնք կօգնեն արագացնել բուժման գործընթացն ու մեղմել հոդացավերը:

1.1 ճաշի գդալ հապալասի (брусника) տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, կես ժամ թրմել թերմոսի մեջ ու ստացված թուրմն ընդունել օրական 2-3 անգամ՝ երկուական ճաշի գդալ:

2.1 ճաշի գդալ կղմուխի (девясил) մանրացրած արմատին ավելացնել մի բաժակ եռմամն ջուր,15 րոպե դնել թույլ կրակին այնուհետև թրմել ևս մեկ ժամ: Սատացված թուրմն անհրաժեշտ է ընդունել օրական երկու անգամ կես բաժակ:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика