Հոդացավերը կարող են պայմանավորված լինել տարբեր գործոններով և դառնալ բավական տհաճ անակնկալ յուրաքանչյուրի համար Նման ցավը դառնում է շարժումների կաշկանդվածության պատճառ և խիստ բացասաբար է անդրադառնում մարդու կյանքի որակի վրա ուստի զարմանալի չէ,որ այս խնդրից մարդիկ փորձում են հնարավորինս արագ ազատվել:Սովորաբար հոդացավերը մեղմելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել հատուկ քսուքներ ու դեղահաբեր սակայն,բարեբախտաբար,կան նաև շատ ավելի հասանելի միջոցներ որոնք նույնքան արդյունավետ են սակայն իրենց բնական բաղադրության շնորհիվ չեն առաջացնում կողմնակի բարդություններ:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից երկուսը:Շատ արդյունավետ կարող է լինել բուժիչ կոմպրեսը:Այն պատրաստելու համար անհրաժեշտ է 3 ճաշի գդալ չորացրած սրոհունդին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, թմել մինչև մի փոքր սառչի,այնուհետև քամել (քուսպը լավ սեղմել),ստացված թուրմով թրջել թանզիֆե մաքուր կտորն ու կոմպրեսի տեսքով դնել ախտահարված հոդին:
Կարելի է նաև պատրաստել բնական դեղամիջոց ներքին ընդունման համար:Հարկավոր է 1 ճաշի գդալ տատրակի չորացրած տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր,թրմել մեկ ժամ,այնուհետև քամել ու խմել օրական երկու անգամ կես բաժակ:Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի,սակայն հարկ է հիշել,որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին,քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը,որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: