Երկու արդյունավետ բնական միջոց, որոնք կօգնեն ազատվել լարվածությունից ու կհանգստացնեն նյարդերը

Ժամանակակից կյանքի չափազանց արագ ռիթմը նորմալ հանգստի պակասը,ինչպես նաև մշտական սթրեսները,լարվածությունն ու անհանգստությունը խիստ բացասաբար են անդրադառնում մարդկանց հոգեկան առողջության ու նյարդային համակարգի վրա: Նման դեպքերում սթրեսից ու նյարդային լարվածությունից ազատվելու համար մարդիկ սովորաբար ընդունում են հանգստացնող դեղամիջոցներ,սակայն նմանատիպ ազդեցությամբ օժտված դեղամիջոց կարելի է պատրաստել նաև ինքնուրույն՝կիրառելով միայն բնական բաղադրիչներ,ինչը թույլ կտա խուսափել կողմնակի վնասակար ազդեցություններից ու կախվածությունից:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու արդյունավետ բնական միջոց, որոնք կօգնեն ազատվել լարվածությունից ու կհանգստացնեն նյարդերը:

Խառնել մեկական ճաշի գդալ մանրացրած առյուծագիի խոտը կատվախոտի արմատներն ու ալոճենու հատապտուղները,այնուհետև ստացված խառնուրդին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել մեկ ժամ:Պատրաստի թուրմը քամել,բաժանել չորս մասի և խմել օրական երեք անգամ ուտելուց առաջ և ևս մեկ անգամ քնելուց առաջ (յուրաքանչյուրը 1/4 բաժակ):

Սթրեսն ու լարվածությունը բացասաբար են անդրադառնում նաև քնի որակի վրա,ինչն էլ ավելի է վատթարացնում մարդու վիճակը: Նման դեպքերում քնի բարելավման համար կարելի է շաբաթական երկու անգամ սոճու փշատերևների թուրմով լոգանք ընդունել:Պարզապես հարկավոր է կոներով պատված ճյուղերին ավելացնել սառը ջուր,դնել կաթսան կրակին ու եռացնել կես ժամ: Այնուհետև ծածկել տարան կափարիչով, թրմել ևս 12 ժամ,իսկ պատրաստ լինելուն պես քամել և օգտագործել՝ավելացնելով լոգանքի ջրին:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика