Կոկորդի ցավը շնչառական համակարգի հիվանդություններին ուղեկցող ամենատարածված խնդիրներից մեկն է,սակայն այն կարող է հանդես գալ նաև որպես առանձին խնդիր:Նման ցավը բավական տհաճ է և բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա,ուստի զարմանալի չէ որ մարդիկ փորձում են հնարավորինս շուտ ազատվել դրանից:Նման դեպքերում հաճախ կիրառվում են բուժիչ օշարակներ կամ սառնաշաքարներ,սակայն նմանատիպ ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ կարելի է պատրաստել նաև ինքնուրույն օգտագործելով միայն բնական բաղադրիչներ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք արդյունավետ ու փորձված ժողովրդական դեղամիջոց որոնք կօգնեն հեշտությամբ մեղմել կոկորդի ցավը:
- 0,5 թեյի գդալ մանրացրած կոճապղպեղի արմատին խառնել նույնքան աղացած մեխակ, այնուհետև ավելացնել մի բաժակ եռման ջուր և կես ժամ թրմել թերմոսի մեջ: Պատրաստի թուրմին ավելացնել մի շերտ կիտրոն և 1 թեյի գդալ մեղր, լավ խառնել և խմել որպես թեյ:
- Մեկական ճաշի գդալ լորենու ծաղիկներին ու ազնվամորու չորացրած հատապտուղներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել այնուհետր ավելացնել կիտրոն ու մեղր և խմել որպես թեյ:
- 1 ճաշի գդալ անանուխի թարմ տերևներին ավելացնել կես բաժակ եռման ջուր և թրմել 15 րոպե: Այնուհետև մի բաժակ շաքարին ավելացնել 4 ճաշի գդալ ջուր և դնել թույլ կրակին մինչև օշարակը եռա: Ավելացնել օշարակին երկուական ճաշի գդալ կիտրոնի հյութ ու անանուխի թուրմ, մոտ 5 րոպե շարունակել եփել, այնուհետև լցնել հատուկ կաղապարների մեջ և թողնել սառչի: Այս սառնաշաքարները կարելի է օգտագործել կոկորդի ցավը մեղմելու և տհաճ զգացողություններից ազատվելու համար:
Այս բնական միջոցները շատ արդյունավետ են սակայն հարկ է հիշել,որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը:Բացի այդ,միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը,որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: