Steptohealth.ru կայքը գրում է,որ եղունգները շերտավորվում են տարբեր պատճառներով:Դա կարող է պայմանավորված լինել սթրեսով վատ սնվելով,ջրի հետ մշտական շփումով,շագանակագեղձի հետ խնդրով և այլն:Այս խնդրից ազատվելու համար կարելի է դիմել բժշկի խորհրդատվությանը կամ էլ օգտագործել բնական միջոցներից որևէ մեկը
Եթե եղունգների շերտավորման պատճառը սնունդն է ապա դա ամենայն հավանականությամբ,կապված է կալցիումի պակասի հետ:Կալցիումի անհրաժեշտ քանակն օրգանիզմում ապահովելու համար պետք է կաթնամթերք,ինչպես նաև՝բանջարեղեն օգտագործել:Անհրաժեշտ է խուսափել գազավորված ըմպելիքների,թեյի սուրճի և այլ ըմպելիքների օգտագործումից,որոնք խոչընդոտում են կացիումի յուրացմանն օրգանիզմի կողմից
Բացի դա,կարելի է ճաշացանկում ներառել նաև А,B,D վիտամիններ:Եթե եղունգների շերտավորման պատճառը ոչ բավարար խոնավեցումն է,ապա խորհուրդ է տրվում ավելի շատ մրգեր ըմպելիքներ օգտագործել:Օրվա ընթացքում մեկ անգամ եղունգներին խոնավեցնող կրեմ է պետք քսել գերադասելի է դա անել քնելուց առաջ կամ ջրի հետ շփումից հետո:Սա վերաբերում է այն մարդկանց ովքեր սովորություն ունեն եղունգները կրծելու:Երբեմն եղունգների շերտավորման պատճառ կարող են դառնալ լաքերի մշտական օգտագործումը,դրանք հեռացնելու համար վտանգավոր նյութերի օգտագործումը
Պատճառներից մեկն էլ կարող է դառնալ տարբեր քիմիական միջոցների հետ շփումը:Նման ազդեցություններից խուսափելու համար քիմիական նյութերի հետ շփվելիս պետք է ձեռնոցներ օգտագործել:Եղունգների ամբողջականությունը կարող է խախտվել շագանակագեղձի հետ կապված խնդիրների պատճառով:Այդ դեպքում անհրաժեշտ է դիմել է նդոկրինոլոգի օգնությանը Եթե եղունգների շերտավորման պատճառը սթրեսն է,ապա նախ անհրաժեշտ է պայքարել սթրեսի և դրա պատճառների դեմ:Ինչպես բարելավել եղունգների վիճակը
1.Մի օգտագործեք չափազանց էժան լաքեր եղունգների համար:Դրանց օգտագործման արդյունքում՝ եղունգներն ավելի թույլ և բարակ են դառնում
2.Օգտագործեք հատուկ միջոցներ,որոնք նախատեսված են շերտավորված եղունգների համար:Այսօր գոյություն ունեն բազամաթիվ կոսմետիկ միջոցներ,որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ եղունգների որակի վրա
3.Շաբաթվա ընթացքում նվազագույնը երեք անգամ միջոցներ օգտագործեք,որոնք ամրացնում են եղունգները
4.Եղունգները որոշ ժամանակ պահեք ջրի և խնձորի քացախի խառնուրդում
5.Աշխատեք եղունգների շերտավորված մասերը չպոկել:Ինչպես ինքնուրույն եղունգներն ամրացնող միջոց պատրաստել
1.2 ճաշի գդալ ձիթապտղի ձեթը խառնեք 1 ճաշի գդալ մեղրի հետ,1 դեղնուցի և մի փոքր աղի հետ:Պարզապես խառնեք բոլոր բաղադրամասերը և ստացված խառնուրդը քսեք եղունգներին:20 րոպե թողեք եղունգներին,ապա մաքրեք տաք ջրով: Այս պրոցեդուրան կարող եք կրկնել շաբաթվա ընթացքում 3 անգամ
2.Ձիթապտղի ձեթը խառնեք ջրի հետ և մինչև քնելը ձեռքերը որոշ ժամանակով թողեք դրա մեջ:Եթե խառնեք նաև նշի յուղ,ապա արդյունքն ավելի զգալի կլինի
3.Եթե դուք եղունգներն ամրացնող որևէ միջոց եք գնել ապա մինչև դրա օգտագործումը կարող եք սխտորի մի մասը ճզմել,ավելացնել 5 կաթիլ կիտրոնի հյութ և 5 կաթիլ սպիտակ յոդ:Լավ խառնեք բոլոր բաղադրամասերը,թողեք 2 օր,ապա օգտագործեք 2 շաբաթների ընթացքում